07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտովթար Աբովյանում․ վարորդի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Լիլիթ ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևանի փողոցում` Լիլիթ ռեստորանի մոտակայքում, բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 61 MM 600 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Բ.) և Lada […]

Կառուցողական ընդդիմադիր ուժեր չունենք. Գագիկ Մելիքյան /վիդեո/

«Վանաձորում եւ Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ եւ թափանցիկ»,-այս  մասին, այսօր` հոկտեմբերի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Մելիքյանը ընդգծեց, որ այլ  հարց է, թե ընտրական գործընթացից  հետո  քաղաքապետի ընտրություններն ինչպես բնորոշվեցին քաղաքական ուժերի կողմից: Գագիկ Մելիքյանի խոսքով, Վանաձորում «Լուսավոր Հայաստան», […]

Աշխատանքը խորհրդարանում շարունակելու եմ․ Տ․ Ուրիխանյան

Տ. Ուրիխանյանի  հայտարարությունը մանդատը վայր դնելու հարցի վերաբերյալ Վստահաբար, մի քանի հազար քաղաքացիների  բաց նամակները, խորհրդարանի իմ մի քանի տասնյակ գործընկեր պատգամավորների արձագանքը, ժողովրդի շահի պաշտպանության շարունակության պահանջվածությունն  ունեցան չափազանց էական ազդեցություն  պատգամավորական մանդատս վայր դնելու որոշման վրա: Խորհրդակցությունների շարք եմունեցել  խորհրդարանական գրեթե  բոլոր  ուժերի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և չափազանց բարձր եմ գնահատում հարգարժան գործընկերներիս […]

Օձը մտել է մթերային խանութ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող մթերային խանութի սեփականատերը օձ է բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

«Կլիներ զարմանալի, բայց նաև խելացի` իշխանություններից կողմից, եթե ընտրվեր Քրիստ Մարուքյանը» (վիդեո)

«Ես զարմանում եմ նրանց վրա, ովքեր լավատեսություն ունեին` կապված ՏԻՄ ընտրությունների հետ»,-այսօր ասուլիսին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով ՀՀ բոլոր ընտրությունները ներառյալ առաջին ընտրություններն արդար ու ազատ չեն եղել: «25 տարվա հզոր տրադիցիա կա արմատացած երկրում, և տեսնում ենք, որ քանի գնում է, իշխանությունը որքան վտանգ է զգում իր համար հասարակությունից, փոխանակ գոլորշին բաց թողնելու, շատ ավելի […]

«Հայկական վերածնունդն» էլ է միացել բոյկոտին

Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը միացել է ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի»՝ քաղաքի ավագանու նիստերը բոյկոտելու որոշմանը: «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանն այս առնչությամբ նշել է, որ Վանաձորում ավագանու առաջին նիստը 3 կուսակցությունները՝ ԲՀԿ, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը» բոյկոտելու են. «Ճիշտ ուղով է գնում գործընթացը…»,-ասել է նա:

Կցրտի

Հոկտեմբերի 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-14-ն էապես չի փոխվի, 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

Ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Վիկտոր Դալլաքյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը։ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում նշվել է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ. Վիկտոր Դալլաքյանին ազատել Հայաստանի Հանրապետության նախագահի […]

Հաստատվել է 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել  հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին: Ընթացակարգով նախատեսվում է` Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից  ընտրված առարկաների ցանկը: Միասնական քննություններ հանձնող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի