17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Որպեսզի այս չար ուռուցքը ցամաքի Հայաստանում

Իրական հավատքը մեծ հրաշքներ է գործում: Երբ Հարյուրապետը ավագներին ուղարկեց Տեր Հիսուսի մոտ, խնդրելով որ իր ծառային բուժի, ասեց ես արժանի չեմ քո մոտ գալու, դու էլ նեղություն մի կրի իմ մոտ գալու. «խոսքով ասա՛, եւ իմ ծառան կբժշկվի» (Ղկ 7:7): Հիսուսը զարմացավ ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա» (Ղկ 7:9): Եվ ծառան բժշկվեց հարյուրապետի հավատքով ու Տեր Հիսուսի Խոսքով:

Մեզանից շատերն աղոթքի կարիք ունեն: Ես ցավով եմ նայում, թե խաղամոլությունն ինչքան է տարածվում մեր երկրում, ինչքան տներ է քանդում ու թե ինչպես են մարդիկ ձգտում ազատվել այդ չար կրքից ու չեն կարողանում: Խնդրում եմ հավատքով աղոթեք այն բոլոր մարդկանց համար, ովքեր պայքարում են ազատվել խաղամոլության կրքից ու նաև, որպեսզի այս չար ուռուցքը ցամաքի Հայաստանում:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ