04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը. Ս. Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել` ազդարարելով քննարկումների փուլի ավարտը: Հիշեցնենք, որ նախկին նախարարը ավելի վաղ հայտարարել էր քաղաքականություն մտնելու որոշման մասին: «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը […]

Վարչապետ Կարեն Կարապետյանը կմեկնի Մոսկվա

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը: ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը,ինչը կնպաստի  տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության […]

Ոստիկանության պաշտոնյաները հանիրավի մեղադրվել են իրենց լիազորություններն անցնելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արևհատ Շ.-ի կողմից կատարած սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը, որով վերջինս ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Դեռևս նախորդ տարի բանկային փաստաթուղթ կեղծելու համար քննչական մարմնի կողմից մեղադրանք էր  առաջադրվել Արևհատ Շ.-ին:  Վերջինս, սակայն, որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք էր տվել […]

Ինչու է Կարեն Կարապետյանն ասում` ես չգիտեմ. Փաստ

Կարեն Կարապետյանը` հոգեբանի աչքերով -Տիկին Նալչաջյան, ձեզ մոտ ընդհանուր առմամբ ուրվագծվու՞մ է մեր վարչապետի հանրային կերպարը: ֊Որպես վարչապետի կերպար, նաև մարդ, ով իր ոճն ունի, Կարեն Կա­րապետյանը տարբեր­վում է մեր մյուս վարչապետներից: Լինում են ինտելեկտի տարբեր տե­սակներ: Նրա մոտ ար­տահայտված է պրագ­մատիկ ինտելեկտը: Նա կարողանում է առանց ավելորդաբանությունների, ցանկացած իրավիճակում դնել խնդիր, վարկածներ առաջ քաշել, […]

Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ […]

Խառնաշփոթ. Հրապարակ

Արմեն Երիցյանի մահից հետո արտակարգ իրավիճակների նախարարությունում տիրող խառ­նաշփոթի մասին մենք արդեն գրել ենք: Նախարարի բացակայությունը եւ նախարարի պաշտոնակատա­րի` Հայկարան Մխիթարյանի թուլությունն իրենց դե­րը խաղացել են, այստեղ վերականգնվել են մինչեւ Երիցյանի նախարար նշանակվելը տիրող բարքերը: Չնայած կա նախա­րարի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն փաստացի ղեկավարումն իր ձեռքն է վերցրել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի փրկարար ծառայության […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Արարատի և Եղեգնաձորի  տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Գարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքելով հունվարի 13-ին մեջլիսի նիստի ժամանակ իր ելույթն ընդհատելու և իրեն 3 նիստով մեջլիսից հեռացնելու որոշման դեմ: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Փայլանը բացի այդ դիմում է ներկայացրել նաև մեջլիսի նախագահությանը՝ պահանջելով  հրաժարվել ընթացակարգին հակասող  որոշումներից: Հունվարի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փայլանը հնչեցրել էր «ցեղասպանություն» բառը, որից […]

Ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ

Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, ու մի մոռանա Նրա բոլոր բարերարությունները: Սաղմոս 103:2 Մի հուսացեք ձեր մեջեղած բարությանը Քանի որ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից զրկվեցին: Հռոմեացիներին 3:23 Աստված Իր սերը մեզ հայտնեց նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար: Հռոմեացիներին 5.8 Որովհետեւ մեղքիվարձը մահ է, բայց Աստծ պարգեւը հավիտենական կյանք է` […]

Դու ինչ կառուցեցիր` սրանք ավերեցին

Տիրո՛ջն եմ հուսացել, ինչպե՞ս եք ինձ ասում` ճնճղուկի նման ձեր լեռները թռիր: Մեղավորներն ահա աղեղներն են լարել, կապարճներն են լցրել սուր նետերով, և պատրաստ են գցել խավարի մեջ նրանց, որ ուղիղ են սրտով: Դու ինչ կառուցեցիր` սրանք ավերեցին. արդարը, Տե՛ր, այստեղ ի՞նչ կարող է անել: Սակայն Տերն իմ Աստված տաճարո՛ւմ է ապրում և երկինքն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված