04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հանդիպումը

Համախմբում կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։

«Ես ուզում եմ` մի լավ պատերազմ լինի, ու մենք ջարդենք թուրքի մռութը». Կորյուն Ղումաշյան

«Ես զինվորական եմ ու իմ ուշքն ու միտքը սահմանին է: Ինձ հուզում է իմ երկրին սպառնացող արտաքին վտանգին առնչվող հարցը, զինվորն ու բանակը: Ինձ կյանքում չի հետաքրքրել քաղաքականությունը: Քաղաքականությունը իմ համար միֆ է ու վերջ»,-անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանի քաղաքականություն վերադառնալու հայտին՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, Արմավիրի «Տիգրան Մեծ» […]

Ստամբուլում ձերբակալել են ամանորի գիշերը 39 մարդու սպանած ԻՊ ահաբեկչին (տեսանյութ)

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ստամբուլի «Ռեինա» ակումբում ահաբեկչություն իրականացրած անձին: Նախնական տվյալների համաձայն՝ նա ազգությամբ ուզբեկ Աբդուլքադիր Մաշարիպովն է, որը հանդես էր գալիս Աբու Մուհամմադ Ալ Հորասանի ծածկանունով: Ձերբակալվել է Էսենյուրթում գտնվող  բնակարանում, որտեղ էլ թաքնվում էր: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալության ժամանակ ահաբեկիչը դիմադրություն ցույց չի տվել: Նշվում է, […]

Հունվարի 9-12-ը մայրաքաղաքում ծնվել է 263 երեխա

Հունվարի 9-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 263 երեխա՝ 128 տղա, 135 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 24135 քաղաքացի:  

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը կհանդիպեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին կհանդիպեն Մոսկվայում, նրանք կքննարկեն երկու երկրների համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում, հայտնում է РИА Новости-ն։ «Հանդիպման թեմաներն են՝ հայ-ռուսական համագործակցությունը տնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բանակցությունների արդյունքում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն։ Նշվում է նաեւ, որ Կարապետյանը Մոսկվա կմեկնի Մեդվեդեւի հրավերով։

Եթե իշխանությունները ցանկանան…

«Տնտեսական զարգացումը միայն այն ցուցանիշներով չէ պայմանավորված, որը կոչվում է վիճակագրություն: Այստեղ էական նշանակություն ունի նաև իշխող քաղաքական ուժի ցանկությունը: Եթե այն իրականում հակված լինի նրան, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա, դա անպայման այդպես էլ կլինի», – Henaran.am-ի հետ զրունյում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը: Վերջինս շեշտտեց՝ մեր երկրի տնտեսությունը կարող է զարգանալ. համապատասխան […]

Ավտովթար Դավիթ Բեկի փողոցում

Հունվարի 17-ին, ժամը 04.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակված է (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 35 CU 791 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

Սա նաև քաղաքական ցուրտ է. Հ. Բագրատյան

Ցուրտ է։ Շատ ցուրտ։ Բայց սա ոչ միայն ու ոչ այնքան բնակլիմայական ցուրտ է։ Սա նաև քաղաքական ցուրտ է։ Ուղղակի և անուղղակի իմաստով։ Ծանոթ ճարտարապետներից մեկն այսօր ցույց տվեց մեծերի մի քանի գրառում։ Մասնավորապես .Երևանում Թամանյանը նախատեսել էր լայն պողոտաներ ու, ամենակարևորը, բաց խաչմերուկներ։ Որպեսզի քամին խաղա։ Նա լավ գիտեր ձմեռային, կոնտինենտալ ցրտերի ու ամառվա […]

Ավտովթար Սարալանջ-Մյասնիկյան ավտոճանապարհին. կա զոհ (ֆոտո)

Հունվարի 16-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Հերացի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Սարալանջ-Մյասնիկյան ավտոճանապարհին՝ Մյասնիկյան 1 հասցեի մոտակայքում, BMW 325i մակնիշի 34 FN 423 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված