26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մի´ գնացեք երկրից. մի ուրիշ հպարտությունն է հայ լինելով ներկայացնել Հայաստանը գիտական աշխարհում»

ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի շրջանակներում տեղի ունեցող «Խոսք ու զրույց» ձևաչափի բանախոսներից էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: Գիտնականը երիտասարդ հանրապետականների հետ կիսվել է մի շարք խորհուրդներով, որոնք անհրաժեշտ են նրանց, ովքեր որոշել են գիտությամբ զբաղվել: Կոնստանտին Ենկոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու հզոր գիտնականների՝ Ալբերտ Էնշտեյնի և Անդրեյ Սախարովի լուսանկարներում նրանց աչքերին. «Դրանց մեջ թախիծ կա, քանի որ երկուսն էլ ի վերջո գիտակցեցին իրենց հայտնագործությունների թե´ առավելությունները և թե´ վտանգները: Գիտությունը հզոր զենք է, որը կարող է աշխարհը փոխել նաև բացասական ուղղությամբ: Հիշե´ք սա»,- նշեց Կոնստատին Ենկոյանը:

Երիտասարդ գիտնականը խորհուրդ տվեց ազնիվ լինել սեփական հետազոտությունների հանդեպ, անգամ եթե դա պահանջում է 15-30 անգամ կրկնել այն: Ըստ գիտնականի՝ հաջողության գրավականներից է նաև գործին անմնացորդ նվիրվելն ու սիրահարվելը. «Պետք է վարպետ՝ պրոֆի լինել գործում, դիմել ոչ ստանդարտ քայլերի»: Կոնստանտին Ենկոյանն այն համոզմունքին է, որ կարևոր է նաև լայն մտահորիզոնը, առանց որի անհնար են լուրջ գիտական նվաճումները:

Կոնստատին Ենկոյանն ամփոփելով իր ելույթը՝ մի խորհուրդ էլ տվեց երիտասարդներին. «Մի´ գնացեք երկրից: Մի ուրիշ հպարտությունն է հայ լինելով ներկայացնել Հայաստանը գիտական աշխարհում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ