Ոչինչ չեք կորցնում
Դուք ոչինչ չեք կորցնում, երբ կորցնում եք կեղծ ընկերների։ Ջոան Ջեթթ
Դուք ոչինչ չեք կորցնում, երբ կորցնում եք կեղծ ընկերների։ Ջոան Ջեթթ
Ապրիլի 4-ին հայրենիքը պաշտպանելիս զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանին մայրը դեռ սպասում է: Վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատեց Հենրիկին : Հենրիկը ստացավ մահացու հրազենային վիրավորում, բայց փրկեց ընկերների կյանքը: «Ես իմ հոգու խորքում դեռ չեմ հաշտվում այն մտքի հետ, որ իմ տղան չկա: Ինձ անընդհատ թվում է, որ նա մի օր կգա»,-որդու նկարներին է նայում […]
Հունվարի 26-ին ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի պարտավորություների կատարման հարցը: ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից փոխանցեց. -Հայաստանի հարցով համազեկուցող Ալան Միլը ներկայացրել է տեղեկատվություն 2016-ի նոյեմբերին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության մասին: Նա մանրամասն տեղեկացրեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների մասին, կարևորվեց Սահմանադրության փոփոխությունից հետո […]
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Գյումրիում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, լսել նրանց խնդիրները և առաջարկությունները՝ գործարար միջավայրի բարելավման հետ կապված: Տնտեսվարողները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց ծրագրերը՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերական արտադրանքի կազմակերպման ոլորտներում, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք վերաբերել են ֆինանսական միջոցների ներգրավմանը, տրանսպորտային փոխադրումների կազմակերպման հարցերին, հարկային արտոնությունների տրամադրմանը և այլն: Վարչապետն ընդգծել է, որ […]
Ղարաբաղյան հարցի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա զարգացումները ցույց են տալիս, որ չնայած որոշ հարցերի շուրջ անհամաձայնությանը, Մոսկվան ու Բաքուն շարունակում են առավել խորքային և իրական համագործակցությունը։ Մասնավորապես, հունվար ամսվա զարգացումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սերտորեն շարունակում են համագործակցությունը սպառազինությունների մատակարարման հարցում ՝ այդ ընթացքում շրջանցելով առաջացող անհարթություններն ու դժվարությունները։ ՌԴ […]
Փարիզում ընթացող Բարձր նորաձեւության շաբաթվա ժամանակ տպավորիչ էր Versace-ի նոր հավաքածուն։ Այս անգամ հանրահայտ նորաձեւության տունը որոշել է շեղվել իր սովորական ոճից եւ լրիվ այլ բան ներկայացնել։ Versace-ի նոր հավաքածուի առանձնահատկություններից մեկը զուսպ գունային գամման է։ Դոնաթելլա Վերսաչեն շեշտը դրել է հանգիստ գույների վրա՝ մոխրագույն, գունատ վարդագույն, մուգ արծաթագույն։ Արդյունքում նա շքեղագույն զգեստներ է ստացել, որոնցում շատ […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի բնակչուհուց շորթում կատարելու դեպքի հանգամանքները: 33-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017թ. հունվարի 11-ին հեռախոսազանգ է ստացել մի տղամարդուց, ով սպառնացել է արատավորող տեղեկություններ հաղորդել իր ամուսնուն՝ պահանջելով 1000 ԱՄՆ դոլար: Դեպքի առթիվ հարուցվել […]
Հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 27-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Թուրքիայի հանրապետական դատախազությունը երկրի ֆուտբոլային ոլորտը մանրադիտակի տակ է վերցրել` հայտնաբերելու Էրդողանի քաղաքական ախոյան, ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` դատախազության կողմից ուսումնասիրվում են 2008 թվականից մինչ օրս թուրքական ֆուտբոլում տեղի ունեցած բոլոր հանդիպումները, տրանսֆերներն ու գործարքները: Առանձին-առանձին ուսումնասիրվում են բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբների նախագահների ու այլ պատասխանատուների գործերը: […]
Հունվարի 25-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ընդունել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մտահոգությունները ԵԽԽՎ աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է եղել ընդհանրական զարգացումներին, որ գոյություն ունեն Եվրոպայում՝ ընդունված արժեհամակարգերի նահանջին, կոռուպցիայի տարածմանը, ճանաչված արժեքների ոտնահարմանը, […]





























