Հայոց ցեղասպանության մասին հարցեր՝ ուղղված ԱՄՆ-ի պետքարտուղարի ու ՄԱԿ-ում դեսպանի թեկնածուներին
Տեսանյութը՝ Ամերիկայի ձայնի
Տեսանյութը՝ Ամերիկայի ձայնի
Հայաստանի առողջապահության համակարգում առկա խնդիրների լուծման, առաջնահերթ նպատակները և ծրագրերը հստակեցնելու, ինչպես նաև առանձին ոլորտների գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով 2016թ. հոկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովներից մեկը մշակում է կլինիկական ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը։ Մեր երկրում կլինիկական մի շարք մասնագիտությունների գծով, իհարկե, առկա են բժշկական ուղեցույցներ և գործելակարգեր։ Սակայն, փորձագետներն այն […]
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող «Կենտրոն» ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 13.30-ից դադարեցվել է Գյումրի քաղաքի` Նորավան և Երկաթգծի թաղամասերի ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնել հունվարի 27-ին ժամը 13.30-ին: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ քվեարկության օրն ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի գործառույթն իրականացնող անձանց դիմումների ընդունում: Դիմումները ներկայացվում են միայն առցանց` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի […]
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է ուղղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում: […]
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց գումար տրամադրել ԱԳՆ-ին՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով: Կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 43 միլիոն 368 հազար դրամ: Հատկացված գումարով սիրիահայերի համար կգնվի առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր:
Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 483.50 դրամ նվազագույն և 485.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487.50 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն կարելի է գնել 515 դրամ նվազագույն և 519 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 525 դրամ նվազագույն և 529 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8 դրամ նվազագույն և […]
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել «МИР 24»-ին, որի ժամանակ մի շարք հարցերի է անդրադարձել։ Նա նշել է, որ գոհ է Մոսկվա կատարած այցից։ Վարչապետը անդրադարձել է հայ-ռուսական համագործակցության ոլորտներին, պատմել, թե այցի ընթացքում ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Խոսելով էլիտայի մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ էլիտան հանրության «արտաքինն է»։ […]
Չդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հատուկ տեխնիկան հիմնականում կենտրոնացված է գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրմանը: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ բակային տարածքների ձնամաքրմանը վաղ առավոտից ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների […]
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:





























