12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ում դեռ սպասում են

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը չի ողջունում: Henaran.am-ը այս հայտարարության վերաբերյալ փորձեց մեկնաբանություններ ստանալ ԲՀԿ-ականներից, սակայն վերջիններս, ինչպես վերջին օրերին, զանգերին չեն պատասխանում կամ անհասանելի են:

Կապ հաստատեցինք միայն պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ, սակայն նա էլ ասաց, որ ինչպես մյուս ԲՀԿ-ականները, ինքը ևս բոլոր հարցերին կպատասխանեն ավելի ուշ. «Քաղաքական հարցերի չեմ պատասխանում, մինչև հստակություն մտնի, թե ով ում հետ է, ինչ դաշինք է և այլն»: Հարցին, թե միթե պարզ չէ, որ իրենք «Ծառուկյան» դաշինքի շուրջն եմ համախմբվելու, նա պատասխանեց. «Դե նկատի ունեմ ընդհանուր դաշտի համար, երբ կհայտարարվի, այն ժամանակ էլ պարզ կլինի»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ համագումարին, որտեղ նախատեսվում է, որ Գագիկ Ծառուկյանը կվերընտրվի նախագահի պաշտոնում, ապա Լյովա Խաչատրյանի փոխանցմամբ` դեռ կոնկրետ ամսաթիվ չկա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ