12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Իմ նշանակումը կապված չէ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ իրականացրած որեւէ գործողության հետ»

«Իմ նշանակումը կապված չէ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ որեւէ գործողության հետ», – այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց  Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը։

«Պաշտոնը Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գործողությունների համար չեմ ստացել։ Ինձ ավելի լուրջ պաշտոն են առաջարկել, եւ ես հիանալի եմ կատարում իր պարտականությունները», – նշեց Բալասանյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ էր նա համաձայնել որպես միջնորդ հանդես գալ իրադարձությունների ժամանակ, Բալասանյանը պատասխանեց. «Դա իմ անձնական որոշումն էր։ Ինձ ոչ ոք չի հարկադրել։ Եվ Հայաստանում եւ Ղարաբաղում ցանկացած ներքաղաքական լարվածության դեպքում ես եւ իմ նման մարդիկ պետք է պատրաստ լինեն թույլ չտալ ոչ մի ոտնձգություն»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ