«Իմ դեմ խաղ կա՞»
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև ԵԿՄ-ականները` նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ՝ այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարիդարձի առիթով :
Լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը նշեց՝ հայկական բանակը պատրաստ է ցանկացած հարձակման պատասխան տալ:
«էսօր մեր բանակը ուժեղ տղայա: Ոնց որ մարդն ա մեծանում, ուժեղանում, նենց էլ մեր բանակը», – ասաց գեներալը: Գեներալն ասաց՝ չի ցանկանում խոսել քաղաքական հարզերի մասին, ապա, արձագանքնելով լրագրողների հարցերին, ասաց՝ Սեյրան Օհանյանին որպես ընդդիմադիր չի պատկերացնում: Լրագրողների հարցին՝ դուք Ձեզ տեսնո՞ւմ եք հաջորդ խորհրդարանում, գեներալը հարցին հարցով պատասխանեց. «Դու ո՞նց կտենաս, բա դու որ տենում ես, բա էլ իմ դեմ խաղ կա՞, բա մնաք առանց ընձի՞», – իրեն հատուկ հումորով, ժպիտով պատասխանեց գեներալը: