26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց բանակը ծնվեց ու կոփվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր տոնում ենք իրապես ժողովրդական մի տոն, որի հիմքում Հայրենիքի, ազգի արժանապատվության համար դաժան կռիվներ մղած ու հաղթած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անձնվիրությունն է, զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքն ու հասարակության և բանակի միասնությունը:

Հայոց բանակը ծնվեց ու կոփվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Անցած 25 տարիների ընթացքում հայ զինվորն ու սպան բազմիցս ապացուցեցին, որ մարտական ոգով և Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու պատրաստականությամբ իրենց փառավոր նախնիների արժանավոր հետնորդներն են: Ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը կրկի՛ն համոզվեց, որ հայ զինվորն ընդունակ է աներևակայելի քաջության, որովհետև պաշտպանում է ի՛ր հողը, հավատում է իրեն ծնած ժողովրդի ապագային և վստա՛հ է Հայոց պետության հաստատուն հարատևմանը: Մեր բանակը նաև վերահաստատեց, որ անցած այս տարիների ընթացքում արժանիորեն է կրել ու կրում տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորը լինելու վաստակած համբավը:

Փառք ու պատիվ մեր բոլոր քաջերին և խորին խոնարհում՝ զոհված մեր հերոսների հիշատակին:

Սիրելի՛ զինվորներ,

պարոնայք սպաներ, վետերաններ և ազատամարտիկներ,

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորելով Հայոց բանակի տոնի առթիվ, նախ և առաջ մաղթում եմ, որ լինի խաղաղություն: Ձեզանից յուրաքանչյուրին էլ մաղթում եմ քաջառողջություն, անհատնում կորով և ընտանեկան երջանկություն: Համոզվա՛ծ եղեք, որ շարունակելու ենք լինել մեր բանակի ու մեր զինվորների կողքին և մեր լիազորությունների շրջանակում է՛լ ավելի ենք ամրապնդելու բանակ-հասարակություն կապը՝ ի բարօրության մեր երկրի և ժողովրդի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ