06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օհանյան-Օսկանյան դաշինքում «կռիվ» է ընկել. ԱԻՄ անդամները մանրամասնում են/տեսանյութ/

«ԱԻՄ-ը չէր մասնակցի այսպես կոչված ընտրություններին, քանի որ այս ընտրությունները չեն տարբերվելու մնացած ընտրություններից, էլի կլինեն ընտրակաշառքներ, էլի կլինի ցուցակագրում, էլի վերևից պապան պետքա համարակալի, թե ով որ հմարի տակ է գնալու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԻՄ նախագահության անդամ, միջկազմակերպչական հարցերի պատասխանատու, գրասենյակի ղեկավար Գ ագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը ընդգծեց, որ Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալուց հետո ի […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի տվյալները վկայում են այն մասին, որ  նավթի համաշխարհային գներն աճում են, հայտնում է Gazeta.ru-ն: (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի ապրիլին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.25 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 53.14 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են ապրիլին, աճել են 0.32 տոկոսով և […]

Աշխարհի ամենածեր հարսը. 106 տարեկան /լուսանկարներ, տեսանյութ/

Բրազիլիայում կինը 106 տարեկանում ամուսնացել է 66-ամյա տղամարդու հետ։ Վալդեմիրա Ռոդրիգեսը փեսացուի՝ Ապարեսիդո Դիասի հետ ծանոթացել է ծերանոցում, երկուսն էլ պնդում են, որ իրենց մոտ սեր էր առաջին հայացքից։   Նրանք միասին են արդեն 3 տարի եւ ի վերջո որոշեցին ամուսնանալ։ Վալդեմիրան հարսանիքի օրը գեղեցիկ դիմահարդարում է արել, նա սպիտակ զգեստ է կրել։  Երկուսի համար […]

Ըստ հաղորդման` ոստիկանները ծեծել են բերման ենթարկվածին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Սպանության և գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող Արթուր Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 30.01.2016թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Դեռևս նախորդ տարի գողության և սպանության հանցափորձերի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]

«Այլընտրանք չկա. պիտի ուժեղ լինենք»

«Մեզ մոտ  մի երեք օր է, հարաբերական անդորր է տիրում: Կրակոցներ չեն հնչում», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի  Չինարի համայնքի ղեկավար  Սամվել Սաղոյանը: Վերջինս շեշտեց՝ Չինարի գյուղի բնակիչները անկոտրում են. Նույնիսկ կրակոցների ժամանակ չեն սարսափում կամ ընկճվում: «Բա չգիտե՞ք, մենք ուժեղ ժողովուրդ ենք, այլընտրանք չկա. պիտի ուժեղ լինենք», – նշեց Չինարիի համայնքապետը:

«Մառոզ է անում, ցունամի, թե ընդամենը քամի է տատանում»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, թե բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ նշանակություն են ունենալու ՀՀ-ի ապագայի համար առաջիկա ընտրությունները: «Ու չնայած Մանտրայի նման մենք ամեն օր լսում ենք ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կամքի մասին, բայց որոշ պաշտոնյաների ու մարզպետների մոտ ադրենալինի և վատ խոլեստերինի ամպրիտուդի լուրջ […]

Կալանքի պայմանների աննախադեպ խստացում՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ. ՀԽ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Ժիրայր Սեֆիլյանի կողմից «Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձը» մամուլում հրապարակելուց հետո Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կալանքի պայմանների աննախադեպ խստացում է իրականացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ անմիջականորեն ցուցում ստանալով վերին ատյաններից»: Ըստ հաղորդագրության՝ հրապարակումից անմիջապես հետո, երկու օր անընդմեջ, աշխատակիցները ներխուժել են Ժիրայր Սեֆիլյանի մենախուց և աննախադեպ խիստ խուզարկություններ […]

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությունը

Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Երկուստեք շեշտվեց, որ Հայաստանի ու Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում մեծ է երկու երկրների խորհրդարանների դերակատարությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի