17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գնդեվազ–Ջերմուկ և Սարավան – Զանգեր ճանապարհահատվածներում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի,  Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի,  Սիսիանի, Գորիսի, Կապանի և  Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:

Գնդեվազ–Ջերմուկ հանրապետական նշանակության  ճանապարհին և  Մ2 միջպետական ճանապարհի Սարավան – Զանգեր հատվածում բուք է, տեսանելիությունը՝  20-50 մ:

Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս  ճանապարհները  բաց են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ