5-րդ գումարման Ազգային ժողովը ավարտեց հերթական նստաշրջանը
ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջան ավարտվեց: Խորդարանականներն աշխատանքներն ավարտեցին ՀՀ պետական հիմնի ներքո և հոտնկայս: Սակայն Օրենսդիր մարմինը դեկտեմբերի 13-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կհրավիրի: Նշենք, որ ապրիլին կայանալու են խորհրդարանական ընտրություններ, իսկ նախքան այդ էլ պատգամավորները զբաղված են լինելու քարոզարշավով: