Արթուր Բաղդասարյանի ու Հեղինե Բիշարյանի հայտարարությունները ընկալել հումորով (տեսանյութ)
«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանի խոսքով չնայած շաբաթ օրը եղանակային պայմանները շատ վատն էին, սակայն իրենց համագումարին մարդիկ կարողացել եին մարզերից գալ, հասնել, և իրենք փայլուն են գնահատում այն: «Այն, ինչ որ ասվեց, քաշի քերթել և այլն, դա հումորվ էր ասված, և մարդիկ, ովքեր հումորվ են, գնահատում են այն»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա` անդրադառնալով կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի արած հայտարարությանը, թե պիտի լավ աշխատել, հակառակ դեպքում «կաշիները կքերթի»: Է. Առաքելյանն էլ ընդգծեց, որ բնականաբար, դա ուղիղ իմաստով չէր ասված, այլ աշխատանքի վերաբերյալ էր:
Ինչ վերաբերում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությանը, թե ով անտեղի քննադատի, ավելի շուտ վարկաբեկի իրենց` ստեր հրապարակելով, նրա «աչքերը կհանի», ապա կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը շեշտեց, թե դա ևս չպիտի ուղիղ հասկանալ: Նա հավելեց, որ իրենց կուսակցության հաջողությունները, նոր անդամների ավելանալը շատերի մոտ ստեր հորինելու պատճառ է դառնում:
Առավել մանրամասն` տեսանյութում: