25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուզում են «կոտրել» Շիրխանյանին. փաստաբանը կրկին ահազանգում է /տեսանյութ/

Պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանին  փետրվարի 11-ից թույլ չեն տալիս տեսակցել նաեւ իր պաշտպանի հետ:

«Կարելի է ասել, որ Վահան Շիրխանյանը կատարյալ մեկուսացման մեջ է պահվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շիրխանյանի պաշտպանը՝  Հայկ Ալումյանը:

Ալումյանի  խոսքով՝ սա չլսված երեւույթ է:  Պատճառաբանությունը մեկն է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Վահան Շիրխանյանը չի ցանկացել դուրս գալ իր խցից եւ ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ:

«Արդեն 6 ամիս է՝ Վահան Շիրխանյանը չի կարողացել ինքնուրույն  գալ տեսակցությունների սենյակ: Միշտ իրեն օգնել են, թեւատակերից բռնած բերել, հասցրել են ինձ հետ տեսակցության: Հիմա իրավիճակը փոխվել է, այլեւս իրեն չեն էլ ուզում օգնել գալ տեսակցելու իր պաշտպանի հետ»,- նշում է Հայկ Ալումյանը:

Փաստաբանն  առաջարկել է  իրեն թույլատրել խցում տեսակցել, սակայն ստացել է մերժում. «Մերժման պատրվակը եղել է այն, որ քանի որ այն արգելված գոտի է, այնտեղ մուտքն արելված է  նաեւ պաշտպանների համար: Խցում կան ուրիշ մարդիկ, ուրիշ քրեական գործերով, դա է եղել պատրվակը: Իսկ պատճառը խորքային է: Պարզապես իրենք ցանկանում են կոտրել պարոն Շիրխանյանի դիմադրությունը հոգեբանորեն նրան ընկճել, կոտրել դիմադրելու ցանկությունը, որը իրենց չի հաջողվելու»:

Փաստաբանը հավելեց, որ ՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված 5 տարբեր հարցեր է ուղղել կառավարությանը, որոնց մինչեւ փետրվարի 22-ը պետք է պատասխաններ տրվեն:

https://www.youtube.com/watch?v=jNjl4tqk6j4

Մանրամասները՝ տեսանյութերում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ