27 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ականները հավաքվում են

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այս պահին հավաքվել են տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուները: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ՀՀԿ-ականները ժամանում են գրասենյակ, լրագրողների հարցին, թե ինչ է քննարկվելու, այդպես էլ հստակ պատասխան չեղավ: ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանն, ի պատասխան հարցին, թե արդյոք հրահանգվելու է ինտրիգներից հեռու մնալ ու ծեծկռտուքներ չսարքել, ինչպես եղել էր Մուրադ […]

Չինարիում էլ չի հանգիստ եղել

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում էլ երեկ հանգիստ չի եղել: Թշնամին երեկոյան սկսել է կրակոցներ արձակել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նրա փոխանցմամբ` այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն երեկ բավական ակտիվացել էր թշնամին: Բարեբախտաբար, տուժածներ ու վնասներ չկան: Հիշեցնենք, որ երեկ` ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան […]

Դանակահարել է դեղատան աշխատակցին

Փետրվարի 16-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Բագրատունյաց փողոցի 18-րդ շենքի 1-ին հարկում գործող դեղատանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն տեսաձայնագրությունում պատկերված անձի վերաբերյալ՝ […]

Ադրբեջանցիները հերթական անգամ խայտառակվել են /ֆոտո/

Ադրբեջանցիները հերթական անգամ «փայլել են» ու ցուցադրել իրենց։ Ուկրաինայում մի խումբ ադրբեջանցիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել Կիեւում Հայաստանի դեսպանատան դիմաց՝ կապված, ինչպես իրենք են ասում, «Խաջալուի ցեղասպանության» հետ։ Ինչպես տեղեկացնում է voskanapat.info-ն, հակահայկական ակցիան իրականացնելիս ադրբեջանցիները սխալվել են եւ Հայաստանի դեսպանատան փոխարեն՝ այն իրականացրել են Լեհաստանի դեսպանատան դիմաց։ Վերջինի աշխատակիցները ստիպված են եղել հավաքվածների բղավոցները […]

ՀՀ «Մարտական խաչ»-ի շքանշաններով

Փետրվարի 24-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան 2016» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա այս միջոցառումը բացահայտում, արժևորում և գնահատում է երիտասարդական ոլորտի լավագույն նախաձեռնությունները, իրենց գործունեությամբ աչքի ընկած կառույցներին և անձանց։ Այս տարի «Հայկյանը» նվիրված էր ՀՀ Զինված ուժերի […]

Համաձայնության եկան

Փետրվարի 23-24-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական […]

Ինչ է կատարվում շփման գծում. մանրամասներ Ստեփանակերտից

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ: Սա այն է, ինչ մենք սպասում ենք ամեն օր: Մենք […]

Իրադրությունն առաջնագծում

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի