02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բարեխիղճ գործարաները պարգևների արժանացան

Այսօր  «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի եւ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված  մրցույթի շրջանակում    մրցանակների   արժանացան  արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում առանձնացած կազմակերպությունները և ընկերությունները:  

Մրցանակաբաշխությունն ամենամյա է . այն անցկացվում է մեր երկրում  արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով:

Հանրապետությունում գործարարի օրվա ավանդույթի ներդրման նպատակով մրցանակաբաշխության արարողությունն այս տարի անցկացվեց մարտի 3-ին` հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը: 

 

2016 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ վարչապետի 2017-02-09 «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհելու մասին» N109-Ա որոշմամբ մրցանակներ հանձնվեցին սույն կազմակերպություններին.

1)     «Բարի Սամարացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.

2)    «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերություն.

3)    «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» փակ բաժնետիրական ընկերություն.

4)    «Թիվ 8 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն.

5)    «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն.

6)    «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

 «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի փորձագետներից կազմված համատեղ հանձանաժողովի գնահատմամբ ընտրված կազմակերպություններին շնորհվեցին առանձին մրցանակներ` ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար։ Ստորև ներկայացնում ենք մրցանակի արժանացած կազմակերպություններին.

 

1)    «ԱՐԱՐԱՏ» («ARARAT») – «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ

2)    «BEELINE» – «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» («ԱՐՄԵՆՏԵԼ») ՓԲԸ

3)    «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ

4)    «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ

5)     ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲԸ

6)    «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

7)    ՀՀ ԳԱԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

8)    ««ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ

9)    ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ) ՀԻՄՆԱԴՐԱՄ

10)  ««Ս.Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՉՔԻ ԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ

11)    ««ՔԱՆԿՈՐ» ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ

12)  «ԱՐՄՈԲԻԼ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ – «ԱՐՄՈԲԻԼ» ՓԲԸ

13)   «ՄՈՍԷՍՔՈ» ՍՊԸ

14)  «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» ՍՊԸ 

15)  «ՋԻՆՋ» ՍՊԸ

16)  «ԴԵԿՈՍՏԱՐ» ՓՐՓՐԱՊԼԱՍՏԵ ԴԵԿՈՐԱՏԻՎ ՔԻՎԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ («ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ» ՍՊԸ)

17)  «ՎԻԼՖՈՒԴ» ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ («ՎԻԼ ՖՈՒԴ» ՍՊԸ)

18)  «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ

19)   «ԱՆԻ ՊՐՈԴՈՒԿՏ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՊԱՂՊԱՂԱԿԻ ԵՎ ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ («ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ)

20) «ՄԱՍՏԱՐԱ» ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ – «ՄԱՍՏԱՐԱՉԵԴՈ» ՍՊԸ

21)  «ՉԱՆԱԽ» ՍՊԸ

22) «ՂԱՐՍ» ՌԵՍՏՈՐԱՆ – «ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱԼԱՏՅԱՆ» ԱՁ

23) «ԴԵ ԼԱՈՒՐ» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՏՈՒՆ – «ԴԵ ԼԱՈՒՐ» ՍՊԸ

24) «WEDDING DESIGN BY NARINE SARGSYAN» ՍՏՈՒԴԻԱ  – «ՆՈՒՎՈ» ՍՊԸ

 

17124868_1297667596984056_353960650_n 17105491_1297668923650590_311389715_n 17078215_1297668060317343_2004878366_n 17094155_1297668220317327_1002904032_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ