25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, ԱԺ պատգամավորներ Վոլոդյա Բադալյանի, Ռուբիկ Հակոբյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի ուղեկցությամբ մարտի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորները Ռուսաստանի խորհրդարանի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Ռուս խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։

Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է. «Եթե հիշենք եւ չմոռանանք 1915 թվականին տեղի ունեցածը, եթե հիշենք ու չմոռանանք 1941 թվականին տեղի ունեցածը, ապա ցեղասպանությունները չեն կրկնվի»։ 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ