05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամը հրաժարվել է դատարան գալ

«Սասնա ծռեր»-ի անդամ Թաթուլ Թամրազյանը հրաժարվել է ներկայանալ Վերաքննիչ քրեական  դատարան:  Այսօր կայացած դատական նիստին նա գրություն է ուղարկել:

Այսօրվա դատական նիստը  կարճ է տեւել: Թաթուլ Թամրազյանի գրությունը ռուսերեն է եղել, ուստի դատավորը  գրությունը թարգմանելու համար նիստը հետաձգել է մինչեւ մարտի 7-ը:

Նշենք, որ 26 ամյա  Թամրազյանը հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Նշենք, որ հրազենային վնասվածք ստանալուց հետո հեռացրել էին Թաթուլ Թամրազյանի երիկամը: Նա դեռ լիովին չի ապաքինվել: Նրան սպասում է նաեւ վերականգնողական վիրահատություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ