06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է, թե երբ կհանդիպեն Թրամփն ու Պուտինը

Հունվարի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը բավական արդյունավետ էր։ Այդ մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը խոսել է նաեւ նախագահների հնարավոր հանդիպման մասին։ Նա ասել է, որ ամենայն հավանականությամբ, նախագահները կհանդիպեն հուլիսին՝ Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի ժամանակ։      

ՀՀԿ-ն առաջադրել է «լռության ուխտավորներին». Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Քիչ առաջ «Ելք» դաշինքը իր նախընտրական քարոզարշավը սկսեց Երևանի  Մալաթիա- Սեբաստիա համայնքից: Այստեղ են այստեղ առաջադրված թեկնածուները,  «Ելք»-ի անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Քարոզարշավն, ինչպես միշտ, սկսվեց փողոցներից՝ բուկլետներ բաժանելով: «Ելք»-ի անդամները զրուցում են քաղաքացիների հետ՝ կրկնելով՝ «Ելք կա»: Բակերում կանգնելով՝ Ն. Փաշինյանը հայտարարում է՝  ՀՀԿ-ն այս ընտրություններում առաջադրել է  այնպիսի թեկնածուների, որոնց կարելի է անվանել […]

Ջուր չի լինի

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նորաբաց, Գետափնյա, Ղուկասավան, Արբատ, Հայանիստ, Դարակերտ, Խաչփառ, Դաշտավան, Զորակ, Դարփնիկ գյուղերի եւ Մասիս քաղաքի 5-րդ փողոցի 33 ու 34 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […]

Մենք մեր հայրենիքում ոչ հակառակորդ ունենք, ոչ թշնամի. Շարմազանովն Ալավերդիում էր /տեսանյութ/

ՀՀ ԱԺ փոխխոսնակ , առաջիկա խորհրդարանական ընտրություններում համամասնական թեկնածու Էդուարդ Շարմազանովը Ալավերդիում հանդիպել է ընտրողների հետ: Առաջին կանգառը եղել է Սանահինը: Մանրամասները՝ տեսանյութում:

Զեղչեր ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։ Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված […]

Թուրքերը Հոլանդիայի դրոշի փոխարեն շփոթել և այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքիայի Սամսուն քաղաքում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը: Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի երկրի տարածքում, որտեղ  սահամանդարական հանրաքվեի քարոզչության շրջանականերում նախատեսվում էր նախարարի հանդիպումը թուրքական համայնքի հետ: Թուրքական «Birgun» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ հավաքվել […]

ԴԱՀԿ-ում խորհրդակցություն է եղել

Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին զեկուցվել է 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Աշխատանքային խորհրդկացության ընթացքում […]

«Կոմունիստական կուսակցությունը հին է, բայց ոչ հնացած»

«Կոմունիստական կուսակցությունը հին է, բայց ոչ հնացած» ,-այսօր՝ մարտի 13-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԿԿ համամասնական ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանը: Հարցին,  թե այսքան ժամանակ կոմկուսը որտեղ է եղել և ինչու չի հաջողվում խորհրդարանում հայտնվել՝ Սարգսյանը արձագանքեց. «Մենք այս տարիների ընթացքում եղել ենք այնտեղ, որտեղ պետք է: Ոչ մի հանկարծակիություն չկա […]

Ծառուկյանի զորավոր խոստումը

Այսօր ապարանցիների հետ հանդիպման ընթացքում՝  նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  խոստացավ. «Գյուղացին պետք է հարկերից ազատվի 3-5 տարի: Սրանք ես անգիր չեմ արել, պրակտիկ կյանքով անցել եմ: Պետք է հնարավորություն տալ մարդը հույսով, հավատով ապրի, աշխատի, ստեղծի, իր տունը պահի:  Ցանկացած տղամարդ ցանկանում է արժանապատիվ կերպով տուն մտնի, բաց ճակատով մտնի: Ցանկացած […]

Քանի դեռ չեն գտնվել սուտ «հրեշտակները»

«Շատ նորմալ եմ գնահատում, նորմալ անցնում է ամեն ինչ, հանդարտ, շատ նորմալ պայմաններում քարոզարշավ ենք անում»,-Henaran.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության տարածքային ցուցակով Գյումրիում առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանը` խոսելով քարոզարշավի առաջին շաբաթից: Ինչ վերաբերում է ընդդիմադիրների մշտական հայտարարություններին, թե ընտրողների մոտ հիասթափություն է նկատվում, նույնիսկ ընտրություններին մասնակցելու ցանկություն չկա, ապա Մ. Գրիգորյանը նկատեց. «Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի