30 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ: Հանրապետության Նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։ ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի […]

ԱՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Մարտի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 140 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականցնել մարտական դիրքերի հուսալի […]

Կքաշվեն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերը, որոնք  ունեն ԶԼՄ-ներ, անկասկած, շահեկան դիրքերում են գտնվում՝  ԶԼՄ-ներ չունեցող ուժերի հետ համեմատած։ «Պետք չէ մոռանալ, որ այսօրվա դրությամբ՝ լրատվական միջոցն ամենաուժեղ զենքերից մեկն է։ Առավել ևս, հեռուստատեսություն ունենալը ամենակորևոր գործոններից մեկն է։ Եվ  այս մասին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը բոլորն էլ լավ […]

Խոշոր վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Մարտի 19-ին, ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Toyota Prado» 61 TM 111 (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Հ.) և «Saturn Astra» […]

Որ տարիքում են մարդիկ երջանիկ

Ավստրալացի գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ երջանիկ: Նրանց ասելով` 15-ից 20 տարեկանում նրանց` կյանքից հաճույք ու բավարարություն զգալու զգացողությունը կտրուկ ընկնում է: 20-35 տարեկանում եւս կամաց-կամաց այդ զգացողությունն անկում է ապրում: 35-50 տարեկանում եւս մարդիկ առանձնապես գոհ չեն կյանքից: Ըստ գիտնականների` միայն 50 տարեկանից հետո է մարդ սկսում իրեն իսկապես երջանիկ զգալ:

Պարտադիր

Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին իրադարձությունները լուսաբանելիս պահպանել իրավապահների հետ աշխատանքի և լրագրողական էթիկայի կանոնները: Եթե ոստիկանները որևէ գործողություն են իրականացնում, պահպանեք անհրաժեշտ տարածություն: Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են չխոչընդոտել ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է լրագրողներին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար:

Կոնդում տուն է փլուզվել /ֆոտո/

Մարտի 19-ին, ժամը 10:33 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի թիվ 251 տանը տեղի է ունեցել փլուզում, ելքի ուղիները փակ են (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է տան արտաքին պատը (մոտ 25 քմ), […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի