25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է

Վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգավոր է համարում հետընտրական իրադարձությունների սցենարը, որի մասին ավելի վաղ խոսել էր ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, գրում է azatutyun.am-ը:

Երևանի Դավիթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե հետընտրական բողոքի ակցիաներ, ցույցեր սպասո՞ւմ է, վարչապետը, մասնավորապես, հայտարարեց․ – «Ես ճիշտն ասած դրանից խուսափում եմ, որովհետև համարում եմ կամայական ապակայունացումը մեր երկրին վտանգ է տալիս: Ես շատ եմ ուզում, որ մեր քաղաքացիական վեճը լինի գաղափարական, և ոչ թե այն մակարդակի, որ այսօր կա՝ բամբասանքի և այլն»:

Երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրենց աջակից, Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու կասկածանքով ձերբակալված Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, որին ազատագրելու համար ապրիլի 3-ից սկսած իրականացնելու են «սահմանադրական հեղափոխություն, որը կենթադրի քաղաքացիական և քաղաքական բոլոր ուժերի միասնություն, դիմադրության օջախներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ