21/05 և 31/49 տեղամասերում հրաժարվում են օրենքով նախատեսված՝ տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը տրամադրել դիտորդներին
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները ահազանգում են, որ 21/05 և 31/49 ընտրատեղամասերում հրաժարվում են դիտորդներին տրամադրել տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը: 21/05 տեղամասում պատճառաբանել են, որ դա օրենքով նախատեսված չէ, իսկ 31/49 տեղամասում հանձնաժողովի նախագահն ասել է, որ միայն մեկ օրինակ է սարքը տպում, այն էլ ՏԸՀ են ներկայացնելու: Դիտորդների պահանջին ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է միջադեպի մասին […]




































