Իմ ճակատագիրն էլ սա է. Հրամանատար Յուրայի հոգեհանգիստը/տեսանյութ/
Յուրա Միքայելյանը մաքուր էր, անկեղծ, ոչ մեկին երբեք չէր նեղացնի: Այսպես էին բնորոշում մարտական ընկերները հրամանատար Յուրային:
Նշենք, որ ապրիլի երկուսին ծանր հիվանդությունից հետո մահացավ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրա Միքայելյանը:
Հրամանատարի հոգեհանգիստը բազմամարդ էր: Նրան վերջին հրաժեշտ տալու էին եկել ազատամարտիկներ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Կային ներկայացուցիչներ նաև Ռուսաստանից և այլ երկրներից:
Հրամանատարի վերջին հրաժեշտը հուզիչ էր ու հուզիչ էին ընկերների հիշողությունները:
«4 ամիսը ինքը ինձնից մեծ էր ու ասում էի՝ Միքայելյան, որ մեծ ես երես չառնես՝ վրաս գոռաս, ես էլ ազգի աշուղ եմ: Ասում էի՝ Յուրա անընդհատ վազում ես զինվորների համար, էս ազգի դարդը քեզ են տվե՞լ: Ասում էր՝ իմ ճակատագիրն էլ սա է…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշուղ Ռազմար Սասունցին:
Նշենք նաև, որ Յուրի Միքայելյանը կհուղարկավորվի Եռաբլուրում :
Մանրամասները՝ տեսանյութում: