Կտաքանա
Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրեւ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 8-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:





































