12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մաքուր Հայաստան» թեժ գիծ

«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության,  հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև  ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝  աղբահանության, աղբի կուտակման  հետ կապված տարբեր ահազանգերի համար  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունում գործում է    ԹԵԺ ԳԻԾ`  հետևյալ հեռախոսահամարով  010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:  

«Քարանձավները վարձակալությամբ տալու գործընթացը օգտակար է» (տեսանյութ)

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի խոսքով` տարիների, նույնիսկ դարերի ընթացքում հայ ժողովուրդը կերտել ու ձեռք է բերել բազմաթիվ կոթողներ, մշակութային արժեքներ, կոթողային շինություններ: Սակայն դրանց մեծ մասը ավերվել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ: Ըստ Արմեն Աբրոյանի` հիմնականում ուզեցել են վերացնել […]

«Գմփոց» կլինի. Իրատես

Քաղաքական գործչի, պետական այրի անմիջական բառապաշարը գրավում է հանրությանը։ Սակայն միշտ չէ, որ այն հօգուտ այդ գործչի է աշխատում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսության, բառուբանի օգտագործմամբ։ Այս փաստը շատ ցցուն արձանագրվեց քարոզարշավի ընթացքում։ «Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, […]

Ահաբեկչություն Փարիզում․ ահաբեկիչը ոստիկաններին է թիրախավորել /տեսանյութ/

Նախօրեին Փարիզում՝ Հաղթական կամարի մոտ, ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Ելիսեյան դաշտերում կրակել են մի խումբ ոստիկանների վրա, ինչի արդյունքում մեկը զոհվել է, եւս երկուսը՝ վիրավորվել։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։  Ահաբեկիչները դա անվանել են «ահաբեկչություն Փարիզի սրտում»։  Նշվում է, որ թեթեւ վնասվածք է ստացել նաեւ մի զբոսաշրջուհի։ Ահաբեկիչը, ով […]

Ես Սեյրան Օհանյանի կողքին չեմ կանգնի. Ամարասի Արթուրը շոկի մեջ է. Հրապարակ

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որը խորհրդարանական ընտրու­թյուններին աջակցում էր ՕՐՕ դաշինքին, հիասթափվել է քա­ղաքականությունից։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Հայա­ստանում անհնար է քաղաքականությամբ զբաղվել, ժողո­վուրդն էլ պատրաստ չէ։ – ՕՐՕ-ի ձախողումը կա­պում եք ժողովրդի պատրաստ չլինելու հե՞տ։ – Անշուշտ։ Հիմա ես շոկի մեջ եմ, չեմ կարող ոչինչ խո­սել։ – Հավատացա՞ծ էիք, որ ՕՐՕ-ն […]

Բախվել է էլեկտրասյանը և շրջվել, կա տուժած

Ապրիլի 20-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Audi A3» մակնիշի 35 GA 156 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Հ. Հ.) […]

«Կարգին մարդ`կարգին մարդու տղա». Արա Ասոյան /տեսանյութ/

Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը հարգանքով է վերաբերվում Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած երեք քաղաքական ուժերին էլ, սակայն իր ձայնը կտա այն ուժին, ում վստահում է: «Ես ծնվել եմ Էրեվանում`Աբովյան փողոցի վրա:Ամբողջ կյանքս անցկացրել եմ «սկվազնյաչոկ» կոչվող հայտնի շենքում`կինո «Նաիրի»-ի կողքը:Ես սիրում եմ Էրեվանը շատ-շատ ու հասկացա, որ իմ […]

«Ճիշտ ուղու վրա եք, բայց խնդրում եմ տեմպերն արագացնել»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները: Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և […]

«Այս ընտրապայքարին հիմնականում «Ելք»-ն ու ՀՀԿ-ն են մասնակցում»

 ««Ելք» դաշինքի դիրքորոշումը՝ ընտրությունների հետ կապված, հավանաբար, շատերին է ծանոթ, և այն չի փոխվել: Ես կարող եմ ասել՝ ամեն բան մեզանից է կախված՝ սկսած քարոզարշավից, վերջացրած ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելուց: Մենք պետք է ջանանք անել այնպես, որ ընտրախախտումներ չլինեն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Էդուարդ Աղաջանյանը: […]

Նորություն

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ բողոքը, և վերջինս կմնա կալանքի տակ։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։ Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի