26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես Սեյրան Օհանյանի կողքին չեմ կանգնի. Ամարասի Արթուրը շոկի մեջ է. Հրապարակ

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որը խորհրդարանական ընտրու­թյուններին աջակցում էր ՕՐՕ դաշինքին, հիասթափվել է քա­ղաքականությունից։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Հայա­ստանում անհնար է քաղաքականությամբ զբաղվել, ժողո­վուրդն էլ պատրաստ չէ։

– ՕՐՕ-ի ձախողումը կա­պում եք ժողովրդի պատրաստ չլինելու հե՞տ։

– Անշուշտ։ Հիմա ես շոկի մեջ եմ, չեմ կարող ոչինչ խո­սել։

– Հավատացա՞ծ էիք, որ ՕՐՕ-ն կանցներ։

– Այո, ոչ թե հավատացած եմ, այլ հենց անցել է, ուղղակի իրեն չեն ֆիքսել։

– Այսինքն՝ ձայներն ի՞նչ են եղել։

– Փախցրել են։

– Ո՞վ:

– Հանրապետականը։ Ո՞վ պետք է փախցնի։ Ինքն է գլխավոր դերում եղել, ինքն է նկարողը եղել էդ ամեն ինչի։

– Իսկ դրա վերաբերյալ փաստեր ունե՞ք։

– Կարծում եմ, որ ունեն։ Ինձ ասել են, որ ունեն, ես չեմ զբաղվել։

– Տեղյա՞կ եք՝ ինչ-որ բան անելո՞ւ է դաշինքը։

– Ոչ մի բան էլ չենք անելու, անիմաստ ենք համարում։

– Տեղեկություններ կան, որ Սեյրան Օհանյանը ցանկա­նում է իր կուսակցությունն ստեղծել։

– Ես տեղյակ չեմ։

– Եթե նման բան լինի, նրա կողքին կկանգնե՞ք։

– Ես Սեյրան Օհանյանի կողքին չեմ կանգնի, ես նրա ընկերն եմ, որպես ընկեր՝ կարամ սատարեմ։ Էլ երբեք քաղաքականությամբ ես չեմ զբաղվի։ 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ