«Կարգին մարդ`կարգին մարդու տղա». Արա Ասոյան /տեսանյութ/
Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը հարգանքով է վերաբերվում Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած երեք քաղաքական ուժերին էլ, սակայն իր ձայնը կտա այն ուժին, ում վստահում է:
«Ես ծնվել եմ Էրեվանում`Աբովյան փողոցի վրա:Ամբողջ կյանքս անցկացրել եմ «սկվազնյաչոկ» կոչվող հայտնի շենքում`կինո «Նաիրի»-ի կողքը:Ես սիրում եմ Էրեվանը շատ-շատ ու հասկացա, որ իմ նման այս քաղաքը սիրում է նաև մեր Տարոն Մարգարյանը, որը այս զգացմունքը ժառանգել է իր հորից`լուսահոգի Անդրանիկ Մարգարյանից:Ես բազմաթիվ անգամ եմ տեսել, թե ինչպես է Անդրանիկ Մարգարյանը վերաբերվում իր քաղաքին`հարազատին: Նույնը տեսնում եմ Տարոնի մոտ…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Ասոյանը:
Առողջապահության կազմակերպիչը ընդգծում է, որ Տարոն Մարգարյանը այսօրվա պայմաններում անում է մաքսիմալը, որը հնարավոր է անել քաղաքի համար:
«Կարգին մարդ`կարգին մարդու տղա»,-մի քանի բառով Տարոն Մարգարյանին նկարագրեց Արա Ասոյանը:
Մանրամասները` տեսանյութում: