02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Գմփոց» կլինի. Իրատես

Քաղաքական գործչի, պետական այրի անմիջական բառապաշարը գրավում է հանրությանը։ Սակայն միշտ չէ, որ այն հօգուտ այդ գործչի է աշխատում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսության, բառուբանի օգտագործմամբ։ Այս փաստը շատ ցցուն արձանագրվեց քարոզարշավի ընթացքում։ «Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, դոմփում, որովհետեւ եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա, թե որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդուցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի», իսկ վերջերս էլ հայտարարել է. «Ձեզանից ակնկալում եմ «գմփոց» ռեֆորմներ, երեկ էլ թե` «ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»։ Կարելի է շատ օրինակներ բերել։

Առայժմ նրա անմիջականությունն ընդունվում է, սակայն եթե 2018-ին Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, այսինքն` դառնա երկրի առաջին դեմքը, միթե նրա բառապաշարը այսպիսի հանդուրժողականության կարժանանա։ Հազիվ թե։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ