07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողություններն անընդունելի էին»

2016 թվականի հուլիսին տեղի ունեցած՝  ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողություններն անընդունելի էին: Այսօր այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ  ՄԻՊ  Արման Թաթոյանը։ «Ակնհայտ էր, որ երբ տեղի ունեցավ այդ իրադարձությունը, քաղաքացիական մի շարք նախաձեռնություններ սկսեցին հավաքներ, որտեղ էլ տեղի ունեցավ ոստիկանության բռնի գործողությունները, ոստիկանները քաղաքացիներին բերման էին ենթարկում առանց որևէ պատճառ բերելու, […]

«Մաքուր Հայաստան» թեժ գիծ

«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության,  հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև  ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝  աղբահանության, աղբի կուտակման  հետ կապված տարբեր ահազանգերի համար  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունում գործում է    ԹԵԺ ԳԻԾ`  հետևյալ հեռախոսահամարով  010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:  

«Քարանձավները վարձակալությամբ տալու գործընթացը օգտակար է» (տեսանյութ)

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի խոսքով` տարիների, նույնիսկ դարերի ընթացքում հայ ժողովուրդը կերտել ու ձեռք է բերել բազմաթիվ կոթողներ, մշակութային արժեքներ, կոթողային շինություններ: Սակայն դրանց մեծ մասը ավերվել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ: Ըստ Արմեն Աբրոյանի` հիմնականում ուզեցել են վերացնել […]

«Գմփոց» կլինի. Իրատես

Քաղաքական գործչի, պետական այրի անմիջական բառապաշարը գրավում է հանրությանը։ Սակայն միշտ չէ, որ այն հօգուտ այդ գործչի է աշխատում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսության, բառուբանի օգտագործմամբ։ Այս փաստը շատ ցցուն արձանագրվեց քարոզարշավի ընթացքում։ «Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, […]

Ահաբեկչություն Փարիզում․ ահաբեկիչը ոստիկաններին է թիրախավորել /տեսանյութ/

Նախօրեին Փարիզում՝ Հաղթական կամարի մոտ, ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Ելիսեյան դաշտերում կրակել են մի խումբ ոստիկանների վրա, ինչի արդյունքում մեկը զոհվել է, եւս երկուսը՝ վիրավորվել։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։  Ահաբեկիչները դա անվանել են «ահաբեկչություն Փարիզի սրտում»։  Նշվում է, որ թեթեւ վնասվածք է ստացել նաեւ մի զբոսաշրջուհի։ Ահաբեկիչը, ով […]

Ես Սեյրան Օհանյանի կողքին չեմ կանգնի. Ամարասի Արթուրը շոկի մեջ է. Հրապարակ

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որը խորհրդարանական ընտրու­թյուններին աջակցում էր ՕՐՕ դաշինքին, հիասթափվել է քա­ղաքականությունից։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Հայա­ստանում անհնար է քաղաքականությամբ զբաղվել, ժողո­վուրդն էլ պատրաստ չէ։ – ՕՐՕ-ի ձախողումը կա­պում եք ժողովրդի պատրաստ չլինելու հե՞տ։ – Անշուշտ։ Հիմա ես շոկի մեջ եմ, չեմ կարող ոչինչ խո­սել։ – Հավատացա՞ծ էիք, որ ՕՐՕ-ն […]

Բախվել է էլեկտրասյանը և շրջվել, կա տուժած

Ապրիլի 20-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Audi A3» մակնիշի 35 GA 156 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1992 թ. ծնված Հ. Հ.) […]

«Կարգին մարդ`կարգին մարդու տղա». Արա Ասոյան /տեսանյութ/

Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը հարգանքով է վերաբերվում Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած երեք քաղաքական ուժերին էլ, սակայն իր ձայնը կտա այն ուժին, ում վստահում է: «Ես ծնվել եմ Էրեվանում`Աբովյան փողոցի վրա:Ամբողջ կյանքս անցկացրել եմ «սկվազնյաչոկ» կոչվող հայտնի շենքում`կինո «Նաիրի»-ի կողքը:Ես սիրում եմ Էրեվանը շատ-շատ ու հասկացա, որ իմ […]

«Ճիշտ ուղու վրա եք, բայց խնդրում եմ տեմպերն արագացնել»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները: Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և […]

«Այս ընտրապայքարին հիմնականում «Ելք»-ն ու ՀՀԿ-ն են մասնակցում»

 ««Ելք» դաշինքի դիրքորոշումը՝ ընտրությունների հետ կապված, հավանաբար, շատերին է ծանոթ, և այն չի փոխվել: Ես կարող եմ ասել՝ ամեն բան մեզանից է կախված՝ սկսած քարոզարշավից, վերջացրած ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելուց: Մենք պետք է ջանանք անել այնպես, որ ընտրախախտումներ չլինեն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Էդուարդ Աղաջանյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի