07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ոսկե ծիրանը» հայկական կինոն ներկայացնելու է Անկարայում

Հայկական կինոյի տարածում ու հանրահռչակումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ելակետային առաքելություններից է: 14 տարվա ընթացում «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ հայկական ժամանակակից կինոյի ներկայացուցչական ծրագրեր, հայ կինոյի պատմությանը նվիրված գիտաժողովներ են կազմակերպվել և իրականացվել  20 ավելի երկրներում: Ապրիլը  խորհրդանշական ամիս է.  2015թ-ին  «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ և Մեծ Եղեռնը ներկայացնող դասախոսություններ […]

Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է. Տեղեկացնում եմ, որ այս տարվա ընթացքում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով, Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան: Եթե անգամ շատ հակված ենք հավատալու մեկ թուրք արտադրողի խոսքին, եկեք հաշվի առնենք նաև այս հանգամանքը եզրահանգումներ կատարելիս:

«Ես չեմ աշխատում որևէ մեկին դուր գալու համար» /տեսանյութ/

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  վստահեցրեց՝   չի պաշտպանում ՀՀԿ-ի շահերը։ «Օմբուդսմենի աշխատանքի կատարլագործման տեղ միշտ կա: Ես պատրաստ եմ ցանկացած հարց քննարկել: Ինձ համար նշանակություն չունի կուսակցություն, մարդկանց խումբ, ես ընտրվել եմ երկրի խորհրդարանի կողմից լայն լեգիտիմությամբ, դրա համար ես խիստ էի իմ գնահատականներում: Ես չեմ աշխատում որևէ […]

Ապրիլի 7-13-ը մայրաքաղաքում ծնվել է 387 երեխա

Ապրիլի 7-13–ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 387 երեխա՝ 215 տղա, 172 աղջիկ:  Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40205 քաղաքացի:

Ի՞նչ փողերով

«Ես երախտապարտ եմ եւ քննադատության, եւ դրական արձագանքների համար: Մենք մտադիր ենք շարունակել քննարկումը, եւ եթե հասարակությունը որոշի, որ դրանք նպատակահարմար չեն, այլ ուղիներ կփնտրենք», – այսօր ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով երեկ ներկայացված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին: Առաջին` «Ես եմ» ծրագրի վերաբերյալ Վիգեն Սարգսյանը նշել է, որ հարցը առաջնագծի ծառայությունը […]

Ջորջ Քլունին կրկին կժամանի Հայաստան

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորդ Քլունին այս տարի ապրիլի 24-ին կրկին կժամանի Երեւան։ Օսկարակիր դերասանը կժամանի Հայաստան՝ հանձնելու «Ավրորայի» մրցանակակիրների մրցանակները։  Հիշեցնենք, որ առաջին անգամ Քլունին ժամանեց Հայաստան նախորդ տարի՝ 2016-ին մասնակցելու «Aurora Prize for Awakening Humanity» մրցանակաբաշխության արարողությանը։  

Կազդի էլէկտրաէներգիայի սակագների վրա

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման եւ միջպետական առեւտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ մշակված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը մինչեւ 2017թ. մայիսի 31-ը կներկայացվի կառավարության հաստատման։ Նախարարությունից հայտնում են, որ այն նախատեսում է էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում, որը պետք է իրականացվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրանով շուկայի մի մոդելից անցում է կատարվելու մեկ […]

«Դրանց մաման … ». պատերազմ կլինի

«Երազանքս մեկն է` թուրքի լեշերը լցնեմ արկղի մեջ ու սև ժապավենը կապած ուղարկեմ իրա  տերերին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ, ազատամարտիկ Շահե Աճեմյանը, ով ժամանակին թողեց հանգիստ կյանքը օտար ափերում ու Հայաստան եկավ` միանալու Կարո Քահքեջյանին (Սպիտակ արջ): Շահե Աճեմյանը երդվեց, որ ապրելու է միայն հանուն հայրենիքի խաղաղության ու մնաց Հայաստանում: «Թուրքի մաման… […]

«ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ կոպտորեն խախտվել են լրագրողների իրավունքները» /տեսանյութ/

2016 թվականի հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո ՝ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիգը ստացել է ավելի քան  200 հաղորդում՝  ազատությունից զրկելու 335 դեպքերի վերաբերյալ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Վերջինս շեշտեց՝  այդ օրերին ոստիկանության ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 500-ից […]

Երբ է Աստված տալիս. Աստվածաշունչը հորդորում է

Եղբայրնե՛ր, դուք ձեզ շատ երջանիկ համարեցեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք։ Իմացե՛ք, որ փորձությունը համբերություն է ծնում, եթե ձեր հավատը փորձությանը դիմանա։ Իսկ համբերություն պետք է ունենալ մինչև վերջ, որպեսզի ամբողջական ու կատարյալ լինեք, և ձեզ ոչ մի բան չպակասի։ Եթե ձեզնից մեկն զգում է, թե անհրաժեշտ իմաստությունը չունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին տալիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի