24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դանակը եղել է տուժածի ձեռքին․ նոր մանրամասներ Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքից /ֆոտո/

Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Բուլվարային թաղամասում` «Արգո» խանութի մոտ, զինվորական համազգեստով տղամարդու անշնչացած մարմին է հայտնաբերվել:

 Դեպքի մասին   թաղամասի բնակիչներից մեկը ահազանգել է Գյումրու շտապբուժօգնության կայան:  Հասնելով դեպքի վայր՝ շտապբուժօգնության բժշկուհին արձանագրել է, որ զինծառայողն արդեն մահացած է:

Ինչպես պարզվել է ավելի ուշ, մահացածը 1996 թ. ծնված Դմիտրի Սերգեի Յալպայևն է: Նախնական տեղեկություններով, նա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է, Կրասնոդարի բնակիչ:

Ինչպես տեղեկացրեց Գյումրու Շտապբուժօգնության  աշխատակիցը`  զինծառայողը ստացել է  վնասվածք սուր կտրող գործիքով: Դանակը եղել է տուժածի ձեռքին: Գլխի հատվածում վնասվածքներ են եղել:  Դանակը  եղել է խոշոր,  հավանաբար խոհանոցային դանակ:

Թաղամասի բնակիչներից միայն մեկը վախեցած նշեց, որ ռուս զինծառայողը գնումներ է կատարել խանութից, այնուհետև դուրս է եկել և վեճի բռնվել հայ երիտասարդներից մեկի հետ`   <<Հետո էլ հանկարծ, չհասկցանք ինչղ  էդ ջահել տղեն ռուս զինվորականի վզին  զարկեց, ինչ էրավ, չհասկցա…>>:

Հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով:

Դեպքի վայրում էին ոչ միայն  հայ իրավապահները, նաև Ռուսական 102-րդ ռազմաբազայի  հրամանատարական կազմից զինվորականներ: Համապատասխան միջոցառումներ են իրականացվում դեպքի մանրամասները պարզել ու համար

unnamed (1) unnamed (2)

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ