Ներոնի օրերում էլ, այսօր էլ
Ներոն Կայսրը փառասիրություն ուներ քերթվածներ գրելու և ամեն անգամ, որ մի բանաստեղծություն էր հորինում, պալատ էր կանչում Հռոմի նշանավոր իմաստուններին ու կարդում էր, նրանց կարծիքը իմանալու համար:
Բնականաբար լսողների հիացումն ու փաղաքշական արտահայտությունները գերազանց էին լինում:
Պալատում միայն Սենեկա փիլիսոփան էր, ով համարձակվում էր իր ճիշտ կարծիքը հայտնել Կայսրին՝ հայտարարելով, թե թերթվածը բոլորովին զուրկ էր արժեքից: Եվ փիլիսոփայի այս անկեղծ արտահայտությունը պատճառ էր լինում, որ Ներոնը սաստիկ բարկանար ու նրան քար կոտրելու ուղարկեր:
Սենեկան, ճշմարտության սիրույն տասնյակ տարիներ դատապարտվում է այդ ծանր պատիժը կրելու:
Կայսրը մի նոր քերթված է գրում և կրկին պալատ հրավիրում մայրաքաղաքի բոլոր գիտնականներին, որոնք բանաստեղծությունը լսելուց հետո, ասում են, թե նման քերթված գրված չէր դեռևս ոչ մի բանաստեղծի կողմից:
Կայսրը սակայն չբավականանալով նրանց գովեստի արտահայտություններից, ուզում է իմանալ Սենեկայ փիլիսոփայի կարծիքը:
Կայսրը բանաստեղծությունը կարդալուց հետո հարցնում է իմաստունին. Ո՜վ Սենեկա, ուզում եմ ճշմարտությունը լսել միայն քո բերանից, խոսիր համարձակ և հայտնիր ինձ անկեղծ կարծիքդ այս բանաստողծության մասին:
Ծերունի փիլիսոփան առանց Կայսրին նայելու, խոսքը զինվորներին ուղղելով, ասում է. Տարեք Ինձ նորից քար կոտրելու:
Այս է ամենաբարձր նշանակետը և ամենագեղեցիկ նվաճումը, որը ցույց տվեց մեծանուն իմաստասերը ճշմարտությունը նվաճելու։
Ո՞վ է այսօր ուզում լսել ճշմարտության մասին: Ի՞նչ են փոխվել Ներոն Կայսրի ժամանակներից: Նույն մարդը չի՞: Այսօր էլ կան Սենեկա փիլիսոփայի նման ճշմարտության քարոզիչներ, բայց ո՞վ է լսում ու տեղ տալիս նրանց: Դժբախտաբար ոչ ոք: Այս է ցավալի իրականությունը։
Տեր Հովսեփ քահանա Հակոբյան