07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

60 մլն դոլար՝ «Հաղթանակ» -ի վերակառուցման համար

Հայաստանում ներդրումների ներգրավման խնդիրը շարունակվում է մնալ հրատապ: Այդ իսկ պատճառով առաջ են քաշվում արտոնյալ և բարենպաստ պայմաններ ենթադրող ներդրումային ծրագրեր, որոնցից է նաև «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ներդրումային ծրագիրը, որը կյանքի կոչելու համար պահանջվում է 60 մլն դոլար: «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման ներդրումային ծրագրի իրականացումը նպատակ ունի ստեղծելու 21-րդ դարին համահունչ ոճային և […]

Ո՞վ է Հայաստան ներկրել ադրբեջանական խնձորը /տեսանյութ/

Սննդի անվտանգության պետական տեսչությունը տեղյակ չէ, թե ով է Հայաստան ներկրել ադրբեջանական խնձորը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:  «Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով»,-նշեց ՍԱՊԾ պետը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Անկեղծորեն հպարտ եմ»

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատմել է ԱՄՆ-ից ստացած՝ իր տպավորթյունների մասին: «Շատ զարմացրեց, թե որքան համախմբած է հայ ազգը: Նույնիսկ այստեղ՝ Լոս Անջելեսում, մարդիկ ժամանակ գտան եւ դուրս եկան փողոց, որպեսզի աջակցեն միմյանց: Հայերն իսկական, ուժեղ ազգ են, որը պայքարում է իր պատվի եւ խոսքի համար: Անկեղծորեն հպարտ եմ, որ պատկանում եմ այս ազգին»,- […]

«Քաղաքային տրանսպորտը չպետք է լինի բիզնես»

««Ելք» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում մինչ օրս եղել են մայրաքաղաքի Նոր Նորք, Ավան և Աջափնակ վարչական շրջաններում», –  այսօր այս մասին լրագրողների հետ  հանդիպման ընթացքում  ասաց «Ելք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Տիգրան Ավինյանը՝   հիշեցնելով՝ «Ելք»-ն այսօր նախատեսում  է քարոզչություն իրականացնել Արաբկիրում: «200 միլիոն դոլարանոց բյուջե ունեցող քաղաքն, անկասկած, տնտեսելու տեղ ունի: Միջոցները պետք է […]

Ով է ոչնչացրել, երբ է ոչնչացրել. Արմեն Ամիրյանը՝ Տարոն Մարգարյանից/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության նիստից հետո լրագրողները Արմեն Ամիրյանին խնդրեցին գնահատել Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը՝ հաշվի առնելով, որ նա ոչնչացրել է պատմամշակութային կառույցներ Երեւանում: «Չեմ կարծում, որ քաղաքապետը ոչնչացրել է այդ կառույցները: Խոսքը վերաբերում է Տարոն Մարգարյանին, նա շատ լավ իրականացնում է իր պարտականությունները»,- նկատեց նախարարը: Լրագրողների հարցին՝ Ձեզ դո՞ւր է գալիս, որ Երեւանում ոչնչացվել […]

Ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից   առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն […]

Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը […]

Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց  քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը՝ առանձնացնելով պետություն – մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չարլզ Հայդերը ներկայացրեց ճանապարհաշինական ոլորտի գործունեության շրջանակները՝ նշելով, որ ճանապարհներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝դրանք […]

««Եվրատեսիլ»-ին մասնակցելն ինձ համար երազանք է եղել»

Ապրիլի 30-ին, ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնելու է Կիեւ, որտեղ մայիսի 1-ին կկայանա Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի առաջին փորձը` եվրատեսիլյան բեմում: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «Եվրատեսիլ»-ի հայաստնյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:   Fly With Me երգի հեղինակ Լիլիթ Նավասարդյանը խոսեցին իրենց սպասելիքներից եւ Հայաստանի ելույթի մանրամասներից:   «Շատ մեծ ոգեւորությամբ ենք պատրաստվում […]

Սպառողին պետք է հրամցնել լագայուն արտադրանքը

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  «Սննդային գիտությունների և տեխնոլոգիաների հայկական միավորման» ղեկավար, Հայաստանում Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի ղեկավար Կարինե Գրիգորյանը նշեց՝  մեր երկրում ընդունվել է օրենք ՀԱՍՊ որակի վերահսկողության համակարգը, և անհրաժեշտ է, որ տվյալ համակարգը գործի  իր բոլոր հնարավորություններով, բացի այդ՝ ապրանք արտադրողը հենց ինքը  պետք է գիտակցի՝  ՀԱՍՊ որակի վերահսկման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի