07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուքիան դատապարտում է Չեխիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհությամբ է արձագանքել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը և դրա վերաբերյալ հայտարարություն տարածել: Նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է.«Խստորեն դատապարտում և անընդունելի ենք համարում Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը»: Պաշտոնական Անկարան մտոհոգիչ է համարել նաև Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հղած ցավակցական […]

Ովքեր են ծեծել փաստաբաններին. նոր մանրամասներ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ու փաստաբան Արմեն Սողոմոնյանի վրա հարձակվողներն են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։ «Իմ վնասվածքները թեթև են, իսկ Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող […]

Բնակարաններ ստացան ևս 2 ընտանիքներ

«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով, Միացյալ Նահանգներից «Հայրենիք միություն» կազմակերպության անմիջական օժանդակությամբ, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, այս անգամ էլ տնօրհնյաց արարողություններ կատարվեց Սանկտ Պետերբուրգ թաղամասի տնակներից մեկում բնակվող բազմազավակ Մկրտչյան և Բազում թաղամասի թիթեղաշեն տնակում բնակվող Մարգարյան-Հովասափյան ընտանիքների նոր գնված բնակարաններում: Բարեգործական ծրագրի 12-րդ բնակարանը գնվեց Մկրտչյան ընտանիքի համար Վանաձոր քաղաքի […]

«Պետք չէ հիասթափվել»

«Ելք» դաշինքն այս պահին քարոզարշավ  է իրականացնում Երևանի Արաբկիր վարչական շրջանում: «Ելք» դաշինքի ընտրացուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը  բակերից մեկում ելույթ ունենալիս նշեց՝ հիասթափվել ու հուսաթափվել պետք չէ: «Մայիսի  14-ին դուք հնարավորություն ունենք ձեր իշխանությունը հաստատելու Երևան քաղաքում՝ հաղթելով քաղաքապետի ընտրություններում: Դրա համար անհրաժեշտ է գնալ ընտրատեղամաս ու քննարկել «Ելք» դաշինքի օգտին», – նշեց […]

Կարգապահական տույժեր. ամփոփվել են բաց նամակի ուսումնասիրության արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Կրթության պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 12-13-ը Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցում իրականացրել է ուսումնասիրություն՝ «Հրապարակ» օրաթերթի 10.04.2017թ. «Բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին» հոդվածում ներկայացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով։   Ուսումնասիրությանը մասնակցել են դպրոցի տնօրենը, ուսումնական և մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրենները, 12-րդ […]

2 փաստաբան հարձակման է ենթարկվել

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել։ «Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն», – Facebook-յան իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը։ Նա նշել է, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնի։

Կարեն Կարապետյանը հավանել է

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը: Նախագիծը բազմիցս դարձել է հանրային և մասնագիտական քննարկումների նյութ, ներկայացվել է միջազգային ճանաչում ունեցող վարչական իրավունքի փորձագետների փորձաքննությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ […]

Ուշադրություն վարորդներին

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 27-ին ժամը 22-00-ից մինչև ապրիլի 28-ի 07:00-ն, ինչպես նաև ապրիլի 28–ի ժամը 22:00–ից մինչև ապրիլի 29-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:  Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում […]

«Եվրատեսիլ»-ում հաղթած, հայկական արմատներով երգչուհին ամուսնացել է /ֆոտո/

«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող, հայկական արմատներ ունեցող Ջամալան ամուսնացել է։ 33-ամյա երգչուհու ընտրյալը 25-ամյա Բաքիր Սուլեյմանովն է։ Հարսանիքը տեղի է ունեցել Կիեւի իսլամական կենտրոնում՝ թաթարական սովորույթների համարձայն, զույգին մոլլան է ամուսնացրել։ Հարսանիքը շարունակվել է ռեստորանում, 200 հյուրերի ներկայությամբ։ Նշենք, որ Ջամալան կիսով չափ  հայուհի է. Ջամալայի մայրն է հայուհի։ Երգչուհու իսկական անունը՝ Սուսաննա է, ազգանունը՝ Ջաբալադինովա:   […]

Ուրախ լուր

Ապրիլի 28-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիսի 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված