25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Միանգամից քո շահութահարկն էլ վերցրո՛ւ, հարգելի ՛ պետություն»

«Մեզնից ոչինչ չեն գնում, այս պահին շատ վատ է առևտրի վիճակը, որովհետև մեզ խանգարեցին ու հասցրին այս վիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ Արմեն Ներսիսյանը նշեց Արմեն Ներսիսյանը ՝ հավելելով՝ իրենց խաբեբաներ չեն, միայն ուզում են իրենց երկրում աշխատել ու ապրել արդար քրտինքով:

Հիշեցնենք ՝ օրերս ՓՄՁ  ներկայացուցիչները  բողոքի ակցիա կազմակերպեցին, իսկ մամուլը գրեց՝  բողոքի ակցիան  ուղղորդվել է  ինչ-որ մեկի կողմից: Ակնարկները վերաբերում էին Գագիկ Ծառուկյանին:

«Ես մինչև այս տարվա մարտ ամիսը «Առինջ մոլի» փոխտնօրենն էի, բայց առողջական խնդիրների պատճառով ես «Առինջ մոլից» դուրս եմ եկել, զբաղվում եմ իմ փոքր բիզնեսով։ Ես պետք է անընդհատ գնամ Մոսկվա՝ գամ, իմ բուժման հարցերով, 2 անգամ իմ գլուխը վիրահատել են, ուռուցք են հեռացրել։ Ծառուկյանի հետ ես մինչև հիմա էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ, բայց չեմ աշխատում էդ մարդու մոտ։ Այս ամենը քաղաքականացնել չի կարելի», –  բանախոսը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՓՄՁ շահերը պաշտպանող հանձնախմբի անդամներ Ռուբեն Աթոյանը շեշտեց՝ սահմանին պետությունն իրենցից հարկեր է վերցնում, իսկ հետո՝ շահութահարկ:  ՓՄՁ ներկայացուցիչները սակայն, խուսափում են նմանատիպ թղթաբանություններից. Նախընտրում են միանգամից տալ ամբողջ հարկը և ազատվել այդ խնդրից:

 «Միանգամից քո շահութահարկն էլ վերցրո՛ւ, հարգելի ՛ պետություն։ Դրանով մենք խոցելի չենք լինի, կոռուպցիոն ռիսկերն իսպառ կվերանան, 100% հարկ կհավաքվի։ Այս առաջարկը ֆինանսական առումով ի վնաս մեզ է, բայց քանի որ ճնշող մեծամասնությունն ուզում է հանգիստ ապրել, այդ թղթաբանությունը չլինի, ասում է՝ տալի՞ս եմ, օրինակ՝ 100 դրամ, ու ևս 20 դրամ էլ պետք է տամ, միանգամից 125 դրամ տամ, հանգիստ գնամ իմ գործին», – ասաց Ռուբեն Աթոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ