«Հայոց ցեղասպանության հիշելու գործողությունները ծաղրելու փոխարեն ավելի ճիշտ չի՞ լինի կոնկրտետ առաջարկություններ անել»
Հայոց ցեղասպանության խորհրդանշական տարելիցի ծիսական արարողությունները պարբերաբար համալրվում են հաջող կամ ոչ այնքան հաջող, երբեմն էլ՝ անհաջող ծեսերով: ԽՍՀՄ տարածքում, այդ թվում՝ խորհրդային Հայաստանում այդ թեմայի հանդեպ պաշտոնական քաղաքական լռությունը և ցեղասպանության մասին սոցիալական հիշողության «հնազանդեցումը» պաշտոնական քաղաքականությունը մինչև 1965թ. բացարձակ էր, դրանից հետո՝ ուղղորդված, զսպված և վերահսկելի, քաղաքական գրախոսության թույլատրելիի շրջանակներում: Հիշողության և ցավի անմիջական, […]





































