06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի կողմ թողնենք «օդիոզներին»

 «Ես հակված եմ մտածելու և չեմ ուզում կասկածել, որ  նոր ձևավորվելիք խորհրդարանը նախորդից ավելի  լավն է լինելու: Մենք այլընտրանք չունենք. մեր աշխատանքների արդյունավետությունը պիտի բարձրացնենք:  Նոր Սահմանադրությունը  պառլամենտի առաջ մեծ պատասխանատվություն է դնում, ուստի պատգամավորների պաստասխանատվությունն էլ է մեծանում», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց նորընտիր պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Վերջինս շեշտեց՝ քաջ գիտակցում է, որ միանգամից հնարավոր չէ մեծ արդյունքի հասնել, բայց  հարկավոր է  քայլ առ քայլ ընթանալ առաջ:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե լավ է, որ որոշ օդիոզ դեմքեր դուրս մնացին խորհրդարանից,  վերջինս շեշտեց՝ այդ «օդիոզ» ասվածը, այս պարագայում,  հարաբերական է, քանի որ  կան այնպիսիք, ովքեր այդ պիտակն են կրում, բայց լավ գործեր են արել մեր երկրի համար:

 Ըստ  Վարդան Բոստանջյանի՝ ամեն մեկի մեջ էլ պետք է դրականը տեսնենք և բոլորովին պետք չէ մտածել, որ եթե տվյալ անձինք դուրս մնացին խորհրդարանից, հարկ եղած դեպքում չեն աջակցելու իրենց հայրենիքին ու հայրենակիցներին:

 « Եկե՛ք էդ «օդիոզ» ասվածը մի  կողմ դնենք ու փորձենք ամեն մեկի մեջ տեսնել  այն դրականը, որ կա: Իսկ այն մարդիկ, ովքեր ԱԺ-ից դուրս մնացին, հույս ունեմ, իրենց պոտենցիալը կօգտագործեն հայրենիքին օգտակար լինելու համար»- նշեց Վարդան Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ