26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու բեկոր կա ուղեղիս վրա. ապրիլյան պատերազմի հերոսը բարկանում է/տեսանյութ/

«Երկու բեկոր կա ուղեղիս վրա: Գլուխս կոտրված է ու վիրահատության եմ սպասում»,-այսօր՝ մայիսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ-մեխանիկ Դանիել Դավթյանը:

21 ամյա Դանիելը ծանր վիրավորվեց հենց ապրիլյան պատերազմի առաջին օրը:

Նշենք, որ Դանիելը վիրավորվել էր ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. արկի պայթյունի հետեւանքով բազմաթիվ մանր բեկորներ էին հայտնվել նրա պարանոցում, կրծքում, ուսերում եւ ձեռքերում, բեկորներից մեկը, գանգը ծակելով, հայտնվել էր ուղեղում: Զինծառայողը կոմայից դուրս էր եկել մկրտվելուց կարճ ժամանակ անց:

Դանիելը հպարտ է, ու երբեք չի ափսոսում, որ հաշմանդամ է դարձել հայրենիքը պաշտպանելիս: Նա միայն մի բանի համար է ցավ ապրում.« Երբ խոսում են հողերը հետ տալուց, թեկուզ մի փոքր տարածք՝ բարկանում եմ»,-ասաց:

Քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 4-ին Թալիշում ողնաշարի վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Հայկ Սեխիլյանը դեռ շարունակում է վերականգնողական բուժում ստանալ: Հայկը ապրում է վարձով: Նա երկու անչափահաս երեխաների հայր է:

«Մենք պաշտպանել ենք մեր հայ ժողովրդին: Մի զինվորի կորուստն էլ մեծ ցավ է: Ես տասը տարի ծառայում եմ ու հիմա էլ ծառայության մեջ եմ, բայց ցավում եմ, որ պատերազմը չի ավարտվում այդպես էլ»,-ասում է Հայկ Սեխիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ