09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին․ Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին: Միջանկյալ նշենք, որ օրերս թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին հայտնել էր, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը երկիր կանխելու համար որոշել է պատ կառուցել թուրք-իրանական սահմանին: Ըստ […]

ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների գործերը դատարանում են

ՀՀ հատուկ քննչական ծառայության հայտարարությունը. ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի […]

ՀՀ նախագահը շնորհավորել է Կորեայի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մուն Ջե-Ինին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը մաղթել է Մուն Ջե-Ինին քաջառողջություն, ձեռքբերումներ և երջանկություն, իսկ Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ջե-Ինի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Կորեան կշարունակի անշեղորեն զարգանալ ու վերելք ապրել և […]

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր, որտեղ հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:

Դոնալդ Թրամփն ու Սերգեյ Լավրովը կհանդիպեն Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն Սպիտակ տանը, հայտնում է РИА Новости-ն։ Հանդիպման մասին տեղեկությունները հաստատել են Սպիտակ տնից, նշվում է, որ նրանց հանդիպումը տեղի կունենա Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեկս Թիլլերի հանդիպումից անմիջապես հետո։  Հանդիպումների ժամանակ կքննարկվեն Սիրիայի եւ Ուկրաինայի հիմնախնդիրները։ 

«Եթե սխալ ձևակերպումներ եմ անում, հայցում եմ մարդկանց ներողամտությունը»

«Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումներն արժանահավատ չի համարում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ երբ Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ 2013 թվականին, մի քանի ամիս հետո փորձ արվեց տրանսպորտի գինը թանկացնել, սակայն նախապես հայտարարվել էր, որ ուղեվարձը չի բարձրանալու:   «Երևանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ, երբ […]

Հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող. հարուցվել է քրեական գործ

 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում  ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեի […]

Որոշ պաշտոնյաների պատճառով չեն վստահում բանակին.Գագիկ Մակարյան /տեսանյութ/

«Ազգ- բանակ հասկացողությունը ձևավորվեց այն պատճառով, որ մի քանի կարևոր խնդիրներ մեզ մոտ թույլ էին, կամ նույնիսկ բացակայում էին , որոնք անհրաժեշտ էին երկրի անվտանգության և վստահության ձևավորնման տեսանկյունից»,-այսօր՝ մայիսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասոլիսի ժամանակ ասաց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը Մակարյանը նկատեց, որ անցած տարվա ապրիլից հետո մարդկանց մոտ […]

Երևանի բյուջեն 30-40 միլիարդով կավելանա. «Ելք»

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածուները վստահեցնում են, որ եթե իրենք Երևանում գան իշխանության, ապա այնպես են անելու, որ Երևանի բյուջեն 30-40 միլիարդով ավելանա: «Այս իմաստով շատ արդյունավետ է մոտ 3 միլիարդ ներդնել, որ քաղաքն այդքան ավել գումար ունենա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սոցիալական աջակցության «Ելքի» ծրագրից: «Ընտրակաշառքի ինստիուտը քաղաքական ճգնաժամի […]

«Սա մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցն է»

«Երկրի ղեկավարման ճիշտ  ձևն այն է, երբ մեկը դարձնում ես երկու, երկուսը՝ չորս: Բայց երբ երկուսը դարձնում ես մեկ՝ նվազեցնելով սահմանը՝ դառնում է անհեռանկար քաղաքականության մասնակից: Մեր մեջ շագրենի կաշվի հոգեբանություն է մտել», – այսօր լրագրողների հետ  հանդիպման ընթացքում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով  լեզվի պետական տեսչության լուծարման մասին: «Կրճատելը, փակելը սեղմելը ստիպում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի