09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ. վարչապետը կրակ է ուզում

Պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն այցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունից  հայտնում են, որ նա ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին եւ իրականացվող բարեփոխումների ընթացքին: Կառավարության ղեկավարը, ներկայացնելով վարչության […]

Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն՝ «բարի ճանապարհ». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  արձագանքել է  Ինջիրլիք ռազմաբազայից գերմանացի զինվորներին դուրս բերելու մասին Գերմանիայի բարձրաստճան պաշտոնյաների  հայտարարություններին: Միջանկյալ նշենք, որ այն բանից հետո ինչ Թուրքիայի իշխանությունները արգելեցին գերմանացի պատգամավորներին  հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինվորների հետ, գերմանացի մի շարք պաշտոնյաներ սկսեցին խոսել իրենց զինվորների  դուրս բերման մասին: Մասնավորապես, Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ […]

Խոշոր վթար Հերացի-Խանջյան թունելի մոտ. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում բախվել են «BMW 3» մակնիշի […]

Հանձնաժողովների նախագահների թեկնածուներն առաջարկվեցին

Ազգային ժողովի խմբակցություններն այս պահին առաջադրում են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվեց Նաիրա Զոհրաբյանի պաշտոնը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկվեց Արմեն Աշոտյանի թեկնածությունը: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում առաջարկվեց Կորյուն Նահապետյանի թեկնածությունը: «Ծառուկյան» դաշինքը […]

«Սասնա ծռեր»-ի անդամի մասով ՄԻԵԴ-ը հանձնարարել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ  Արամ Հակոբյանի գործով բավարարել է ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Այս մասին  Henaran.am-ի  հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Պաշտպան փոխանցմամբ՝  ՄԻԵԴ-ի որոշմամաբ՝ պահանջի խախտումը Հայաստանի […]

Հայաստանը ստորագրեց Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան

Մայիսի 19-ին Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց նոր կոնվենցիան առաջինը ստորագրող Հայաստանի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան-Մարինոյի և Մեքսիկայի պատրաստակամությունը` պայքարելու մշակութային արժեքների նկատմամբ հանցանքների դեմ։

«Նա ստարտ կանգնած են, որ վայրկյանը լրանա ու կնոպկան անջատեն»

«ՀՀԿ-ն առաջարկում է կրճատել հանձնաժողովների թիվը՝ 12-ից հասցնելով 9-ի: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով չունենալու մասին խոսելով՝ հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը երկու հիմնական  պետություն հիշեց՝ Հայաստանն ու  Ավստրիան», – ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՝ հորդորելով չկրճատել վերոնշյալ հանձնաժողովը:  Վերջինս շեշտեց՝ անժխտելի է, որ նախկինում այս հանձնաժողովը լավ չի աշխատել. դա […]

Սուրեն Կարայանը Նախագահին զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։ Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում 2017 թվականի առաջին ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան պահպանելու և հետագա կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ։ Նախարարի […]

«Եթե պարոն Մարուքյանը լիներ ակնառու գյուղատնտես…»

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների քննարկման ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանի ելույթից հետո ելույթով հանդես եկավ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ քննարկումը գնաց 2 ուղղություններով՝ քաղաքական և բովանդակային: ՀՀԿ-ն առաջարկում է 12 մշտական հանձնաժողովների փոխարեն ունենալ ինը, այս դեպքում «Ելքը» չի կարող հանձնաժողովի նախագահի իրավունք ունենալ: Իսկ «Ելքն» առաջարկում է թողնել 10-ը՝ չկրճատելով մարդու […]

«Դուք ոնց ուզեք, էդ ձև անելու եք»

«Ելք» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը վստահ է՝ չի կարելի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կրճատել: Դիմելով հանրապետականներին՝ նա ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց. «Դուք ոնց ուզեք, էդ ձև անելու եք,  դուք մեծամասնություն եք:  Բայց այդպես ճիշտ  չէ: Եթե ուզում եք շենք կառուցեք, եթե ուզում եք՝ այդ շենքն ամուր լինի, պիտի հականաք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի