09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմը գնդակոծել է հակառակ կողմի ռազմական օբյեկտը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերջին շրջանում նկատվող լարվածությանը։ Նա ասել է, որ իբրեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ՝ Ռուսաստանը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումը ու կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հակամարտության գոտում լարվածության հետագա էսկալացիան կանխելու համար «Իսկապես, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների […]

Իրավապահներին չեն պարտադրել սատարել ՀՀԿ-ին /տեսանյութ/

 Նախկին ոստիկանապետ, ԱԺ նորընտիր պատգամավոր Ալիկ Սարգսյանը վստահ է՝  իրավապահներին ոչ ոք չի պարտադրել ընտրությունների ընթացքում սատարել իշխանական ուժին՝ ՀՀԿ-ին:  Լրագրողերի հարցին՝ իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանը հայտնաբերել էր փաստաթղթեր, ցուցակներ, որում ակնհայտերեն երևում էր՝ իրավապահները ցուցակներ են պատրաստել, որտեղ նշել են, թե քանի քվե կարող են  բերել ՀՀԿ-ի համար, Ալիկ Սարգսյանը պատասխանեց՝ այդ […]

ԱԺ աշխատակազմը նոր ղեկավար ունի

Արա Սաղաթելյանը  նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար. այս մասին լրագրողներին հայտնեց աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը:  Հիշեցնենք, որ մամուլն այս պաշտոնում շրջանառում էր նաև Հովհաննես Սահակյանի անունը:  Նկատենք, որ Արա Սաղաթելյանը 2003 թ-ից  նախագահականի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր:

Մորուց ըտե՞նց են ծնվել. Ծառուկյանի փեսան՝ ընտրություններից (տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր,  Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանն, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն ոչ թե նշանակել են, այլ ընտրվել է 21 000 քաղաքացու կողմից: Դիտարկմանը՝ ստացվում է՝ Հայաստանում սերնդեսերունդ է իշխանությունը փոխանցվում, Մանուկյանն այսպես արձագանքեց. «Ինձ ՀՀ 21 000 քաղաքացի ընտրել է, ես չգիտեմ՝ ում […]

«Դա ավելի շատ սադրանքի էր նման» /տեսանյութ/

«Դա ավելի շատ սադրանքի էր նման», – այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում  նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ խոսելով Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր նկատմամբ կիրառված բռնության հարցին:  Ալիկ Սարգսյանը նշեց՝ վստահ է, որ ոստիկանները չեն ցանկացել բռնություն կիրառել Փոստանջյանի նկատմամբ, պատզապես նրան անըհնդհատ զգուշացրել են, որ դուրս դա  ՀՀԿ շտաբից, նա չի ցանկացել լսել իրավապահներին, […]

ԱԺ-ում ողջունելի են համարում Մինսկի խմբի հայտարարությունը

  «Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը գրավել ԵԱՀԿ ՄԽ -ի կողմից տարածված  երեկվա հայտարարության վրա, որով հակամարտության պատմության մեջ առաջին անգամ նշվում է, որ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հեղնակը Ադրբեջանն է», – ԱԺ-ում  իր ելույթի ընթացքում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից […]

Սեյրան Օհանյանին ձեռնտու է, որ Սամվել Բաբայանը երկար նստի. Հրապարակ

Օրերս լրւստվամիջոցներից մեկում վերլուծական հոդված կար («ժողովուրդե» 17.05.2017), որով բացահայտել էին Սամվել Բաբայանի կալանավորման ու Ամարասի Արթուրի աղայի՝ ՊԵԿ-ի մաքսային համապատասխան ստորաբւսժանումում նշանակման միջեւ կապը։ Սամվել Բաբայանն ու Արթուր Ալեքսանյւսնը թշնամիներ են, ու դա վաղուցվա պատմություն է։ ժամանակին Ամարասի Արթուրը բավական հստակ հայտարարում եր, որ սատարելու է Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագրերին, դրա համար մի քանի […]

Գյումրիում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 18-ին, ժամը 23:02-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 1922 թ. ծնված Դ. Մ.-ի […]

Ադրբեջանը շփման գծում հրթիռ է արձակել․ համանախագահները հայտարարություն են տարածել

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ:  «Համաձայն բազմաթիվ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ են արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյան եւ մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 22-ին կբարձրանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի