10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես է կատարվելու օպտիմալացումը. նախարարի բացատրությունը (տեսանյութ)

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աշոտ Բլեյանի ծրագրին, որով 3 մանկապարտեզ և մեկ դպրոց պետք է միավորվեին: Նախարարը նշեց, թե դա Բլեյանի առաջարկն է, սակայն այժմ նման ծրագիր չկա: «Մենք նայում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փորձը, պետք է փորձենք դա հրապարակայնացնել»,- նշեց նա: Միաժամանակ նախարարն […]

«Ճաճոյի Էդոյի» որդու սպանության գործով ձերբակալվել է նրա կինը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու կնոջ կողմից ամուսնու սպանության դեպքի հանգամանքները: 2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 00:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի 33-ամյա բնակչի դիակը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են […]

«Ընդդիմադիր Սեյրան Օհանյանին մի հարյուր տարի պետք ա դատեն». Վոլոդյա Ավետիսյան /տեսանյութ/

«Մարդիկ կան 5 տարի պայքարել են, վեցերորդ տարում՝ ծախվել»,-այսօր՝ մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե կմիանա արդյոք արդեն ընդդիմադիր Սեյրան Օհանյանին, ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Վոլոդյա Ավետիսյանը դեռևս տարակուսում է՝ իրական ընդդիմադի՞ր է Սեյրան Օհանյանը, թե ոչ. « Դէ ներկայանալով հո չի: Եթե էտպես ներկայանա, ուրեմն ընդդիմադիր Սեյրան Օհանյանին մի հարյուր […]

800 հազար դրամ՝ ցուցահանդեսի համար

Առաջին հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին Սարդարապատում սիրիահայերի աշխատանքի տոնավաճ-ցուցահանդես է կազմակերպվելու: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պահուստային ֆոնդից 800 հազար դրամ է պետք հատկացնել ցուցահանդեսը կազմակերպելու համար:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքների, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին. վարչապետը՝ նախարարին

Կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխությունների կատարելու մասին որոշումը: նախարարն ասաց, որ առաջարկվում է գնման գործընթաց իրականացնելու վերաբերյալ նախագիծն ընունել, որպեսզի լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական  պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների ձեռքբերումն իրացվի, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության […]

Կարգ ու կանոն կբերեն. վարչապետը տարբերվող մոտեցում է առաջարկում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին: Նա նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այս ծրագրի գործողությունների միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սաիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի քսանյոթին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ: «Այս ծրագրի մեջ մենք […]

Ազգային ժողովը արտահերթ ևս մեկ նիստ կգումարի

Ազգային ժողովում հունիսի 8-ին ժամը  11-ին արտահերթ նիստ կգումարվի. այս որոշումն ընդունեց այսօր Կառավարությունը հերթական նիստի ժամանակ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ օրակարգում ընդգրկված են «Հանրային ծառայությունները կարգավորելու» մասին օրենքում փոփոխություններ կատարելու, համայնքների խոշորացման, պետական գույքի մասնավորեցման  2017- 2020 թվականների ծրագիրը, ինչպես նաև  «Ազդարարման համակարգի մասին» հարցը:

Միասնական ոճ է պետք. վարչապետը պահանջում է

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Կառավարության այսօրվա նիստի հանձնարարականներից մեկը շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու մասին էր: Նա հիշեցրեց մարտի 23-ի հանձնարարականը և նշեց, որ այստեղ դեռ անելիքներ ունեն: «Քաղաքաշինության, ճարտարապեության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ , մոտեցում՝ հատկապես շենքերի տանիքների մասով՝ ձև, նյութ, գույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի