08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ազատության հրապարակում կազմակերպված համերգով մայրաքաղաքում ամփոփվել են Վերջին զանգի միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական համերգով ամփոփվել են վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթել շրջանավարտներին: Քաղաքապետն ու նախարարը շրջել են մեծ տոնախմբության կենտրոնատեղիի վերածված հրապարակում, լուսանկարվել շրջանավարտների հետ, շնորհավորել նրանց՝ մաղթելով խաղաղ ու երջանիկ ապագա և հետագա հաջողություններ կյանքում:

Տոնական համերգի ժամանակ կենդանի կատարումներով հանդես են եկել Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը՝ ապահովելով շրջանավարտների տոնական ու բարձր տրամադրությունը: Վերջին զանգի տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո և ավարտվել տոնական շքեղ հրավառությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ