14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել, եթե

Սուրբ Գիրքն ասում է, աչք չի տեսել, ականջ չի լսել ու մարդու սիրտը չի ընկել այն, ինչ որ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար (1. Կթ. 2:9): Առատ պտղաբերության սերմ է տրված մեզ՝ բարի գործերով աճեցնելու համար: Ոչ մի չար ուժ, ոչ մի մարդ, ոչ աղքատությունը, ոչ էլ նեղությունը չի կարող այն կանգնեցնել, եթե դուք այդ […]

Անակնկալներ երեխաների համար Ավետ Բարսեղյանից և Սերգեյ Սմբատյանից

«Տարիներ շարունակ փորձում էինք համագործակցել Սերգեյ Սմբատյանի հետ, ու ահա ծնվեց «Յոթ» նախագիծը: Երիտասարդական պետական նվագախումբը սիրով է համաձայնել իմ առաջարկին: Շոուի հիմքը դասական երաժշտությունն է, ինչը երեխաներին այդ երեկո պետք է մատուցենք խաղի, նոտաների, գույների, շաբաթվա օրերի միջոցով: Այսինքն՝ փորձելու ենք սերմանել այն, ինչ որ այս տարիքից պետք է սերմանվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

Պատերազմ է /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը իր մեջ զգաց սահմանին լինելու  և առաջնագծում զինվորի կողքին մարտնչելու պատրաստակամություն: Զեփյուռն էլ զինվոր դարձավ ու առաջնագծում մնաց 41 օր: Այսօր Զեփյուռ Սարդարյանը հիշելու շատ բան ունի: «Պատերազմը արդեն 25 տարի է շարունակվում է և քանի դեռ մատղաշ կյանքեր ենք […]

Ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին

Կառավարությունում Դավիթ Հարությունյանին կփոխարինի Վահե Ստեփանյանը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես կդրվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա։

«Հյուսիս-հարավ» ու հայ-չինարեն բառարան

Նախորդ տարվա  հունիսից մեկնարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները: Այս հատվածում աշխատանքները կազմակերպելու համար  Մարալիկ քաղաքի մոտ  փոքր թաղամաս  հիմնվեց,  որտեղ ապրում են շինարարաները: Նշենք, որ նրանց մեծ մասը  չինացիներ են, ճանապարահաշինարարների ղեկավարները` ևս:        Լանջիկ գյուղի մոտ […]

Պաշտոնանկություն

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի, եղել է նաև  պաշտոնանկություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը. փոխանցում է panorama.am-ը: Նրա խոսքերով՝ պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ […]

Առաջարկվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը բարձրացնել

Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկում է Կառավարության կազմում առաջարկվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը դարձնել հայեցողական, այսինքն` հանել նախարարի պաշտոնը: Փոխնախարարը հայտնեց, որ այդ պաշտոնն զբաղեցնողի աշխատավարձի գործակիցն առաջրկվում է թողնել նույնը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ, ԱԺ աշխատակազմի նախկին […]

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը նվազել է

2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 71 դեպք: Անցած չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն:  Ընտանեկան բռնության դեպքերը եղել […]

Ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Նունե Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից. տեղեկանում ենք gov.am-ից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Նունե Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Սփյուռքը պետք է բարձրացնի Արցախի հարցը. ՌԱԿ ատենապետ

«Մենք մտածումներ ու փափագ ունենք Արցախի հետ կապված»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր  Սերխիո  Նահապետյանը: Նահապետյանը նշեց, որ սփյուռքը փորձելու է միջազգային ատյաններում բարձրացնել Արցախի ճանաչման հարցը: «Մենք երազում ենք միասնական Հայաստանի մասին, բայց պետքը պտուղը կամաց-կամաց հասունանա»,-ընդգծեց Սերխիո Նահապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի