14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ է քննարկելու խորհրդարանը

ԵԼՔ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է վաղը ԱԺ արտահերթ նիստում քննարկելիք հարցերը:  Վաղն Ազգային ժողովում քննարկվելու են հետևյալ հարցերը: 1. Արդյոք ճի՞շտ է թողնել, որ 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՔԾ-ի, ՔԿ-ի և Դատախազության աշխատակիցներն աշխատանքից դուրս գալու դիմում գրեն մինչև 2017թ.-ի հուլիսը, քանի որ միայն այդ դեպքում գործող […]

Ռազմիկ Ամյանն` օգտատերերի թիրախ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Առաջին Հանրապետության տոնի առթիվ կոչումներ է շնորհել մի շարք անձանց, այդ թվում երգիչ Ռազմիկ Ամյանին: Վերջինս երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է ստացել, ապա Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում շնորհակալույթուն է հայտնել: Իսկ քանի որ շնորհակալություն է հայտնվել ոչ միայն հայատառ, այլև լատինատառ, սա դարձել է համացանցում քննարկումների, քննադատություններ առարկա: 

Վերջերս ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի (տեսանյութ)

Վերջերս ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի։ Ռուֆինգի /բառացի՝ տանիք մագլցող/ սիրահար եւ էքստրեմալ իրավիճակները տեսագրող երիտասարդների արկածախնդրությունները լայն տարածում են ստացել սոցիալական ցանցերում, եւ ամեն օր այս մահացու հնարքների նոր հետեւորդներ են ի հայտ գալիս։ Կարծում եմ՝ բոլորս պետք է ուշադիր ու զգոն լինենք այդ մահաբեր երևույթի դրսևորումները կանխելու և դրա […]

ԱԳՆ-ն պիտի արձագանքի Մեծ Բրիտանիայի` ԼԳԲՏ դրոշի ծածանման քայլին

Հանուն օրենքի հասարակական շարժումը դիմել է ԱԳՆ-ին նամակով և պագանջել է, որպիսզի ԱԳՆ-ն արձագանքի Մեծ Բրիտանիայի ԼԳԲՏ դրոշի ծածանման քայլին: Հայաստանի Հանրապետության արտաքին  գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին   Հարգելի Էդվարդ Նալբանդյան,   Մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը: Այն «արժեքները», որ խորհրդանշում է այս դրոշը հակասում է […]

Մարզաառողջարանային ճամբարներում երեխաների հանգստի կազմակերպման ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսի 15-ից

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 15-ից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական […]

Մեր յուրաքանչյուր խաղաղապահ Հայաստանը ներկայացնող դեսպան է

Այսօր` մայիսի 29-ին Խաղապահների միջազգային օրն է նշվում: Օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը նշեց, որ բրիգադի առջև դրված խնդիրն է միշտ եղել մասնակցել  բանակի մարտական պատրաստության բոլոր միջոցառումներին։ Նա հայտնեց, որ այս պահին Աֆղանստանի երկու բազաներում ունենք 65 և 56 հայ խաղաղապահներ, Կոսովոյում՝ 46, Լիբանանում՝ 32։ Արթուր Սիմոնյանը […]

«Բանտերը լցրել են անմեղներով». Դատապարտյալի նյարդերը տեղի տվեցին /տեսանյութ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց թմրանյութի արտանետման գործով 12  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը: Նշենք, որ  4 տարի առաջ Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 12  տարի 3 ամիս ազատազրկման:  Չոլախյանը պնդում է, որ ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար: Նրա հավաստմամբ ոմն Անդրոն թմրանյութ էր մատակարարել կալանավոր Արթուր Գևորգյանին: Մեզ հետ […]

Իմ պաշտոնավարման ընթացքում 56 հաստիք է կրճատվել

«Եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին աշխատակազմի ղեկավար-նախարարը եղել է դեռ Անդրանիկ Մարգարյանի կառավարության ժամանակ, Դավիթ Հարությունյանից առաջ էլ է դա եղել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Պետական-իրավական ու Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը` պատասխանելով դիտարկմանը, թե այդ պաշտոնը ստեղծվել էր ներկայումս Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի համար: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արա […]

Արթուր Ալեքսանյանն ու Նազիկ Ավդալյանը հանդիպել են վիրավոր զինվորներին

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը մայիսի 28-ին «Հերացի» N1 հիվանդանոցային համալիրի բակում հանդիպել են վիրավոր զինվորներին՝ միասին նշելու Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայ մարզիկները զրուցել են զինվորների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Օլիմպիական չեմպիոնը կարևորել է նման հանդիպումները և վերականգնողական […]

Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ: «Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման համայնքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի