14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հենո ջան …

Հենրիխ ջան, Հենո ջան, մեր հպարտություն, մեր պարծանք, մեր սեր, մեր ուրախություն, մեր տղա, երանի քո մորը, երանի մեզ, որ դու կաս ու էսքան լավն ես, տաղանդավոր , համեստ, դու մեր Մասիս սարն ես, մեր Եռագույնը, մեր Հայաստանը․․․․ուռաաա, ապրես մեր տղա, ապրես , շնորհակալ ենք, երախտապարտ ենք էս երջանկության համար, որ տվեցիր մեր ժողովրդին, ապրես, […]

Խնձոր ուտելու բազմաթիվ պատճառներ

Մեզանից յուրաքանչյուրը խնձորի իր նախընտրած տեսակն ունի, որն օգտագործում է ըստ իր նախասիրության: Սակայն պետք է հիշել, որ խնձորը ոչ միայն համեղ միրգ է, այլ նաև վիտամիններով և հանքային նյութերով հարուստ մթերք: Եվ այսպես, ինչպիսի՞ օգտակար հատկություններ ունի խնձորը: 1.Խնձորը պարունակում է երկաթ, կալիում, յոդ, պեկտին և այլ հանքային նյութեր: 2.Երկաթը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, […]

Հեղափոխությունից հետո էլ Հայաստան չէր լինի /վիդեո/

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ  հայկական առաջին հանրապետությունը: Henaran.am-ը փոքրիկ հարցախույզ է անցկացրել Երևանի փողոցներում՝ արդյո՞ք մեր քաղաքացիները գիտեն՝  ինչ օր է մայիսի 28-ը:

Կարոտել է. ի՞նչ վիճակում է դիրքերում վիրավորված օպերատորը /տեսանյութ/

«Դիրքերում» հաղորդաշարի նկարահանումների ժամանակ՝ սահամանապահ զինվորներին հերթական անգամ այցելելու ճանապարհին, հակառակորդի դիպուկահարների գնդակոծության ժամանակ վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը արդեն հիվանդասենյակում է: Դավիթ Աթոյանին այցելել են «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ ՝ Կարո Կարապետյանը (Մորուք Կարո) և  գրող, հասարակական գործիչ Աննա Կոստանյանը: Հիվանդասենյակում կայացած պարգևատրումը հուզիչ էր, որը էլ ավելի պարտավորեցրեց Դավիթ Օհանյանին: Կարո Կարապետյանը նրան […]

Երկու տարբերակ /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ 2018-ին կունենանք ահա այսպիսի պատկեր.  Կարեն Կարապետյանը կլինի  վարչապետ, Սերժ  Սարգսյանը՝ անվտանգության խորհրդի քարտուղար, ով գուցե ի պաշտոնե գերիշխող դիրք ունենա վարչապետի նկատմամբ, կամ էլ գործող նախագահ Սերժ Սարգսյանը  կարող է դառնալ վարչապետ: «Կամ առաջին տարբերակը կլինի, կամ էլ երկրորդ: Բայց այս պահի դրությամբ՝ չեմ կարող ասել՝ որ տարբերակն է […]

Երազանքս այն է, որ «Ավրորան» չեղարկվի. Ռուբեն Վարդանյան

«Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը երեկ երեկոյան մրցանակի հանձնման արարողությունից հետո հայտարարեց, որ մրցանակն ապաքաղաքական է և նպատակ ունի ցույց տալու, որ ամբողջ աշխարհում նմանատիպ խնդիրներ կան:  «Ես երազում եմ, և դա իմ անձնական երազանքն է, որ Հալեպում լինի խաղաղ և Դերզորում, որտեղ ժամանակին սպանվել են բազմաթիվ հայեր: Մյուս ամենամեծ երազանքս այն է, որ «Ավրորան» […]

Շուտով կմիանան

Այսպես կոչված «հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» PR-ով զբաղվող ալիևյան գրպանային Haqqin.az կայքը Մարտիրոսօղլուի կազուսից հետո ամեն ինչ անում է, որպեսզի ալիևյան վարչակարգի այս ձախողումը ներկայացնի որպես հասարակ մի բան, այն դեպքում, երբ բոլորին էլ պարզ էր, որ որոշ դավաճանների իրար գլխի հաավքելը և նրանց անունից հակահայկական քարոզ անելը բավական աշխատանք և ֆինանսներ էր պահանջում: Սակայն Իլհամ […]

Թոմ Քաթինան դարձավ 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակի դափնեկիր

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացնում կաթոլիկ անվանի միսիոներ բժշկին՝ մարդկայնության նկատմամբ հավատը վերականգնելու համար Երեւանում երեկ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգեւը շնորհվեց կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների […]

Սիրիահայերի ցուցահանդեսը բացվեց Սարդարապատում

Մայիսի 28-ին  Անկախության տոնի առթիիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են շուրջ 60 սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ: Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին այդ աշխատանքները, ճաշակեցին սիրիահայ վարպետների ձեռքով պատրաստված քաղցրավենիքներն ու ուտեստները:

Վաստակի համար (ֆոտո)

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի