26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԳՆ-ն պիտի արձագանքի Մեծ Բրիտանիայի` ԼԳԲՏ դրոշի ծածանման քայլին

Հանուն օրենքի հասարակական շարժումը դիմել է ԱԳՆ-ին նամակով և պագանջել է, որպիսզի ԱԳՆ-ն արձագանքի Մեծ Բրիտանիայի ԼԳԲՏ դրոշի ծածանման քայլին:

Հայաստանի Հանրապետության արտաքին

 գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին

 

Հարգելի Էդվարդ Նալբանդյան,

 

Մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը: Այն «արժեքները», որ խորհրդանշում է այս դրոշը հակասում է հայ ազգի ճնշող մեծամասնության սկզբունքներին և բարոյական արժեքներին: Այս փաստը հայ հասարակության շրջանակներում մեծ դժգոհության ալիք է բարձրացրել:

Եվրամիությունը վերջերս զեկույց է հրապարակել, որտեղ Եվրոպայում ԼԳԲՏ համայնքի «արժեքները» ընդունելու հարցում  Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում: Ի հեճուկս դրան, Հայաստանում բրիտանական դիվանագիտական առաքելությունը անտեսում է մեծամասնության կարծիքը, ինչը հակասում է ժողովրդավարության հիմնական սկզբունքներին:

Մայիսի 19-ին «Հանուն օրենքի» հասարակական շարժումը բողոքի ակցիա է անցկացրել Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև և խստորեն դատապարտել է դեսպանատան գործողությունը` պահանջելով, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և անհապաղ լքի Հայաստանը:

1961թ-ի Վիեննայի կոնվենցիայում հստակ նշված է դիվանագիտական ներկայացուցչությունների գործառույթները: Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործողությունները չեն տեղավորվում կոնվենցիայում գրված գործառույթների մեջ: Դեսպանատունը զբաղվում է քարոզչությամբ, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում դիվանագիտական առաքելության գործառույթների հետ:

         Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը համարժեք գնահատական տալ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործողություններին և թույլ չտալ արտաքին դիվանագիտական ներկայացուցչություններին վիրավորել հայ ազգին: Պահանջում ենք բողոքի նոտա ուղարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` դատապարտելով վերջինիս քայլը:

            Այն դեսպանը, որը չի հարգում հայ ժողովրդի արժեքները, չպետք է Հայաստանում դեսպանատուն ղեկավարի:

 

Հարգանքներով`

«Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խորհրդի անդամ Արման Ղուկասյան

«Հայրենանվեր երիտասարդների միություն» հասարակական կազմակերպության նախագահ  Ծովինար Կոստանյան

«Մայրաքաղաքը Յուրանքչյուրիս» Հասարակական կազմակերպության նախագահ  Մելինե Յավրյան

«Ազգային  արժեքների  պաշտպանման  ճակատ» հասարակական կազմակերպության նախագահ  Տիգրան Հակոբյան

 

Կոնտակտներ. 093 042878, 055 850577

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ