11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նշանակվեց

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը նշանակվեց բնապահպանության նախարար։ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում է կայացրել Արծվիկ Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար:

«Ադեկվատ պատասխան կտանք»/տեսանյութ/

«Լայնամաշտաբ գործողությունների հավանականությունը բացառում եմ, քանի որ թուրքերը ադեկվատ պատասխան կստանան: Նրանք մինչև չպայմանավորվեն Ռուսաստանի հետ հարձակում չեն գործի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հարցերով փորձագետ վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հացպանյանը կարծում է, որ սպառազինության հարցը Հայոց բանակում լիովին լուծված է: Մանրամասները՝ տեսանյութում:

Եղիշը փախել է առյուծի հետ

Էնգելսի շրջանային դատարանը հայ սեփականատիրոջից առյուծին վերցնելու վճիռ էր  կայացրել, քանի որ  ավելի վաղ առյուծը  հարձակվել էր  15-ամյա դեռահասի վրա։ Սակայն Եղիշ Երոյանը փախել է դատական կատարածուներից, հայտնում  է  Sarinform-ը: Դատական կատարածուները ստուգել են երեք հասցեներ, որտեղ հնարավոր է թաքնվել է Երոյանը, որպեսզի նրան հանձնեն դատական գործընթաց հարուցելու մասին որոշումը: Այդ հասցեներից երկուսում մարդ չի եղել, […]

«Հայրապետյան ընտանիքը ոչ մի դրամ չի ստացել Փյունիկի վաճառքից»

Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում հանդիպել է լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին: «Վերջին 10 տարվա մեջ ես անընդհատ ասում եմ, որ եթե կլինի մեկը, որը կհովանավորի «Փյունիկը», ես պատրաստ կլինեմ առանց կոպեկի ակումբը հանձնել այդ մարդուն: Սողոմոնյանն ինձ մոտ հավատ ներշնչեց և ես վստահեցի նրան: «Փյունիկը» Հայաստանի […]

47-ամյա կինը մինչեւ ծննդաբերությունը չգիտեր, որ հղի է /վիդեո/

Մասաչուսեցի բնակչուհին իսկական անակնկալի եկավ, երբ ծննդաբերությունից ժամեր առաջ նոր միայն իմացավ, որ երեխայի է սպասում։ 47-ամյա Ջուդի Բրաունը 9 ամիս չէր էլ պատկերացնում, որ երեխայի է սպասում։ Իսկ հիվանդանոց գնաց, քանի որ որովայում ուժեղ ցավեր ուներ։ Նրան թվացել էր, երիկամների քարերն են շարժվում, գրում է Вести.ру-ն։ Սակայն հիվանդանոցում բժիշկները կնոջն ասացին, որ նա շուտով երեխա […]

Պետական հատուկ ծառայողը ոսկյա զարդեր է հափշտակել. մանրամասներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով` քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է նույն մարզի բնակիչ Հ. Հ.-ի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության վերաբերյալ քրեական գործը: Դատաքննության ժամանակ` 11.05.2017թ.-ին, […]

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպել են էստոնացի գործընկերների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 30-ին ընդունել են Էստոնիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին եւ պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին: Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանը եւ Կորյուն Նահապետյանը կարեւորել են երկու երկրների խորհրդարանների միջեւ […]

«Սասնա ծռեր» խմբի անդամներն կարող են տեսակցել հարազատներին

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում, ըստ որի «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը, Արմեն Լամբարյանը եւ Արայիկ Խանդոյանն այսօրվանից կարող են տեսակցել իրենց ընտանիքի անդամներին:  Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով  առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին: Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ […]

Խոշոր վթար «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan Skyline» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի